15 06 2022

34 տարվա ուսանողական նստացույցի վերհիշումը Ազատության հրապարակում․ ուղիղ



Ազատության հրապարակում համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ է։

«Ինչո՞ւ Ազատության հրապարակ. այն պատմական է, երբ 1988-ին Արցախյան շարժման շարժիչ ուժը դարձած ուսանողները որոշեցին նստացույց անել ու բեկում մտցրին շարժման մեջ, դարձան օրինակ, դարձան փարոս Արցախյան շարժումը սկսած մտավորականների համար: Այդ ուսանողներից են Թաթուլ Կրպեյանը, Դուշման Վարդանը, Վարդան Բախյանը, ովքեր շարունակեցին պայքարն ու նահատակվեցին, չկան նաև Տիգրան Նաղդալյանը, Տիգրան Սարգսյանը, Վահան Թաթիկյանը, բայց կլինեն նրանց լուսանկարները: Շատերն այդ ուսանողներից մեր մեջ են, ու իրենք են, որ այսօր բուհերում սովորող ուսանողներին պետք է պատմեն, թե ինչ շարժիչ ուժ է հայրենիքի համար ոտքի կանգնած ուսանողը, երիտասարդը»,-գրել է իր էջում Գեղամ Մանուկյանը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ