26 04 2022

Ուղիղ միացում՝ Արաբկիրի ոստիկանությունից․ բերման են ենթարկվել Դաշնակցական երիտասարդներ



Դաշնակցական երիտասարդները բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել Սևակ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գարուշ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը և Վահե Գրիգորյանը։

«Խաղաղ իրազեկման ակցիա ենք իրականացրել, Ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը, և արդյունքում բերման է ենթարկում շենքից դուրս եկող երիտասարդներին»,- նշված է ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունում։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ