13 04 2021

Հարցազրույց՝ ներդրումների, ճգնաժամերի, պարտքի, «գործարանները ռուսներին տվեցին» ծեծված թեզի, անտարբերության ու անելիքների մասին



Տնտեսական, անվտանգային, սոցիալական, բարոյական․․․ Ի՞նչ ճգնաժամերի մեջ է գտնվում մեր երկիրը․ ի՞նչ տնտեսական մոդել է հիմքում դրել այս իշխանությունը կամ արդյո՞ք որևէ մոդել ունի դրած․ որքանո՞վ է ինքնիշխան Հայաստանը․ ինչո՞ւ են Հայաստանից ներդրողները փախչում և ի՞նչ տնտեսական հեռանկար է սպասվում ներդրումների բացակայության ու անվտանգային խնդիրների պատճառով․ պետական պարտքի կտրուկ աճը ինչի՞ մեջ է խրում մեր երկիրը․ կարո՞ղ է պարտքով ապրող երկիրը ունենալ հեռանկար։ 2000-ականների զարգացումների ժամանակ կարևոր էին անձե՞րը, թի՞մը, թե՞ ժամանակները, ինչպես պնդում են այսօրվա իշխանության ներկայացուցիչները․ իշխանությունը տնտեսությունից չի՞ հասկանում, թե՞ դիտմամբ է տանում մեր երկիրը ձախողման․ ինչո՞ւ է Սփյուռքի հետ աշխատանքը սահմանափակվում միայն փող ուզելու շրջանակներում․ արդյո՞ք արտահերթ ընտրություններով, առավել ևս՝ վերընտրվելով իշխանությունը կարող է պետության համար խնդիր լուծել․ ի վերջո, ինչո՞ւ է այս ամենին անտարբեր քաղաքացին և ինչո՞ւ է նրան հետաքրքրում միայն սեփական ապրուստը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ անել։

Այս հարցերն ենք քննարկում Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ