11 05 2020

Արփինե Հովհաննիսյան․ Ոչ մի խորհրդարանում նման ելույթի 85 պատգամավոր ծափ չէր տվել․ այո, դա աննախադեպ է



Ինչո՞ւ խորհրդարանում խայտառակ միջադեպ տեղի ունեցավ և մինչև որտեղ կզարգանան դեպքերը, ինչո՞ւ սեփական թիմակիցները բանի տեղ չդրեցին վարչապետի ներկայությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը սաստելու փոխարեն հանդես եկավ ատելություն քարոզող ելույթով, ովքե՞ր են, ի վերջո, ատելության զոհերն ու դրա հրահրողները, ինչո՞ւ է իշխանությունը կորցնում դիրքերը, ինչո՞ւ այդքան արագ փոխվեց նախկինում զուսպ, խելացի ու համեստ թվացող պատգամավորների կեցվածքն ու բառապաշարը։ Ի՞նչ է ստացել հանրությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից պաշտոնավարման երկու տարիների ընթացքում, արդյո՞ք մարդիկ գոհ են իրենց ընտրությունից։ Արդյո՞ք կոռուպցիա չէ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Միքայել Մինասյանին և ի՞նչ քրեա-իրավական գնահատական պետք է տրվի։ Ի՞նչ տեղի ունեցավ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին, ինչո՞ւ իրենց վատագույնս դրսևորեց երիտասարդ դատախազը և ի՞նչ սպասել Աննա Դանիբեկյանից։ Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդմանը այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։

Հարցազրույցը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ