28 01 2021

«Կարճ ասած»․ Քանդեց բանակը, Եռաբլուրը կրկնապատկեց, կատարվեց երազանքը



 

Մեր օրացույցում կարմիրով նշված օրերը հիմնականում պետականության համար կարևորագույն օրերն են։ Բանակի օր, անկախության օր, Սահմանադրության օր, Հանրապետության օր, Շուշիի ազատագրման օր։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ երկար տարիներ նշված այս տոներն արդեն մի տեսակ․․․ Լեզուս էլ չի բռնում ասել․․․ Անցյալ դարձան, դարձան միայն անցյալով հպարտանալու առիթ։ Մի թիմ ու մի խղճուկ մարդ կարողացան ջնջել այդ օրացույցի կարմիրը։

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Տոնակա՞ն օր է հունվարի 28-ը, այո, բայց՝ ոչ այս տարի։ Սա այն օրն էր, որի ժամանակ մարդիկ ջիգյարով էին խմում հայրենիքի կենացը, որովհետև բանակը էդ հայրենիքը պահողն էր։ Մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր մինչև էն պահը, երբ Հայաստանի կառավարման ղեկը վերցրին Սորոսի ագենտները, թուրքի ագենտները, էդ ամենի աջակից Փաշինյան Նիկոլը։

Հեղափոխության կամ հեղաշրջման բացասական ազդեցությունն առաջինը իր մաշկի վրա զգաց բանակը։ Նա զրկվեց հերոսներից, գեներալներից, նրանք համարվեցին սահմանադրական կարգ տապալողներ, մի մասն էլ՝ սերմացու գողացողներ։ Բանակը լցվեց դիլետանտներով, վատ կադրերով։ Ստացվեց այնպես, որ Հայաստանում 2018 թվականին  իշխանության են եկել հիմնականում մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ազատվել են զինծառայությունից: Բանակից խուսափած նոր իշխանությունն էլ քրեական գործեր է հարուցել բանակը կերտողների նկատմամբ: Հայաստանի 4 գեներալ-գնդապետներից երեքը ներքաշվեցին շինծու գործի մեջ: Ոչինչ չբացահայտվեց, բայց նպատակը բացահայտելը չէր, այլ բանակի նկատմամբ հավատի կորուստը։ Ու հասան դրան։ Նիկոլ Փաշինյանը երկու տարի ամեն օր պայքարեց բանակի դեմ, պատերազմի մտավ բանակի դեմ ու հաղթեց։ Որովհետև պայքարում էր իր ագենտական թիմով, ֆեյքերով ու զոմբիներով։ Էսօր, արդեն, ծնողները բողոքի ցույց են անում, որ իրենց զավակները բանակ չգնան։

Մեկ տարի առաջ այս օրը Նիկոլը շնորհավորեց բանակի օրը ու շեշտեց՝ «դուխով»։ Նա արդեն սկսել էր բանակը դուխով քանդելու գործընթացը ու հասցրեց վախճանին։ Բանակը ամենածանր օրերն ապրեց Ալիևի ու Նիկոլի համատեղ սադրած 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բանակը չունեցավ քաղաքական հենարան։ Բանակը կռվեց որքան ուժ ուներ, բայց նրա թիկունքում իշխանությունը գնաց կապիտուլյացիայի։ Այսօր ունենք թևաթափ եղած բանակ։ Այո, կրկնում եմ շատերի ասած միտքը՝ բանակը չի պարտվել, զինվորը կռվել է որքան ուժ ուներ, 18 տարեկանները գեներալի քաջություն են ունեցել ու կռվել են։ Բանակը չի պարտվել, բանակը քայքայել են։

Սա բանակում չծառայած իշխանության վրեժն էր զինված ուժերից, հերոսներից, բանակը կերտողներից, ձեր զավակներից, որ ծառայել են, ծառայում են, ցավոք՝ մեծ թվով տղերք էլ զոհվել են կամ խեղվել են։

Փաշինյանը Եռաբլուր էր եկել, էլի եկել էր գաղտագողի, որ կարողանա ներս մտնել, առաջ գալ։ Բայց ֆգիտե՞ք ինչի էր եկել, եկել էր տեսնելու, թե որքան է մեծացրել տարածքը, եկել էր հպարտանար, թե՝ տեսեք ինչեր եմ արել։ Այո, Նիկոլ, դա դո՛ւ ես արել, դու մեծացրել ես մեր նահատակների գերեզմանների տարածքը։ Նիկոլ, որ Եռաբլուրում ծաղիկ դրեցիր, մտածեցի՞ր, թե ինչ պատասխան ես տալու։

Բանակում չծառայած ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, որին, ասում են՝ թուրքի ագենտ է, ու ժողովուրդը հավատում է, այժմ ճառեր է ասում, թե՝ ոչինչ, նոր բանակ կսարքենք։ Արարատ ջան, չքանդեիր բանակը։ Թող հեռու մնայիր բանակից, թող պահպանեիր էն բանակը, որին դու մասնակցություն չես ունեցել, բայց կառուցած տվել են ձեզ։ Ասում ես՝ բանակը մեր ողնաշարն է։ Բա ինչի՞ ջարդեցիր մեր ողնաշարը։ Ծերերից, երեխաներից, բազմաթիվ ծախսերից խնայել են, որ բանակ լինի, որ պետության սահմանները պահեն։ Դուք վարի տվեցիք։

Էս տռուսիկ-մայկայի մասնագետներն ասում են՝ նոր բանակ կստեղծենք։ Էդքան հեշտ է՞ ինչ-որ բան ստեղծելը։ Քնադելն անգամ դժվար է, դուք մինչև քանդեցիք ուրիշների ստեղծածը, այս էստեղներդ հասավ։ Բանն այն է, որ բանակը քանդելուց հետո էլ եք բանակի դեմ պայքարում։ Նիկոլին աջակից սորոսականը հայտարարում է, թե գեներալները կաշառքով են ուսադիր ստացել։ Եվս մեկ մեղադրանք, սպաներին վարկաբեկելու փորձ։ Ուրեմն՝ դեռ քանդելու բան կա։

Էս պատերազմում բոլորը կորուստ ունեցան․ շատերիս համար հայրենիքն էր կորուստը, շատերի համար՝ նաև իրենց զավակները, հայրերը, եղբայրները, շատ-շատերի համար՝ իրենց տունը։ Ամենաթեթև կորուստը ունեցավ Նիկոլը՝ ընդամենը դուխի։ Բայց գիտե՞ք որն է հարցը, որ ոչ ոք բանակից էնքան օգուտ չի քաղել, որքան Նիկոլը՝ ոչինչ չտալով նույն բանակին․ երբ բանակը պաշտպանում էր իր հայրենի Իջևանը, Նիկոլը թռել էր պատերազմից, 15 տարեկանները գնում էին, ինքը թռել էր։ Բայց, ճակատագրի հեգնանքով, երկուսուկես տարի հագավ կամուֆլյաժ ու աչոկ հավաքեց անխնա, հրամաններ էր տալիս, ու չես հասկանում, թե ո՛ր իրավունքով։

Օրացույցում կարմիրով ներկված մեր տոների կեսից շատը հերոսական օրերն են։ Նիկոլին հաջողվեց դրանք նվիրել թշնամուն։ Մեզ համար բանակի օրը Նիկոլի թիմը դարձրեց բանակի ջախջախման օր, մեզ համար անկախության օրը Նիկոլը դարձրեց սուվերենության կորստի օր, մեզ համար Շուշիի ազատագրման օրը Նիկոլը դարձրեց Շուշին տալու օր։ Դու, Նիկոլ, մեր օրացույցը մաքրեցիր տոներից։ Դու մեր տոները սարքեցիր հիշողությունների օր։ Օրացուցուցում մնում է քո խորոված փարթիի օրը։ Բոլորիցս խլեցիր մեր երազանքները, հպարտությունն ու տոները և կատարեցիր քո՝ գեղցու երազանքը՝ գալ Երևան ու խորոված անել Պրոսպեկտում ու էդ օրը նշել կարմիրով։ Էս ամենին կարող ես ավելացնել դավաճանության օրն ու հայրենիքը զիջելու օրը։

2020թ․ Շուշիի ազատագրման տոնին Նիկոլն ասում էր՝ «Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար»: Ամիսներ անց ասում է՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին․․․ 90% ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Բա սրա համար է, որ այսօր Արցախն ազատագրողները, բանակը կերտողները, հպարտության փոխարեն գլխիկոր են քայլում։ Հետո՞ ինչ, որ ազատագրել եք, մեկ է՝ մի դավաճան բռնապետիկ այն տվեց թուրքին։ Ու նա շարունակում է մնալ, ու դու, ժողովուրդ, թողնում ես, որ նա մնա։ Դու իր ականջից չես բռնում ու նետես աղբանոցը։ Ուրեմն նա շարունակելու է խոսել։

Կարճ ասած՝ Ես չեմ կարող հասկանալ հիմա էն մարդկանց ապրումները, որոնք կանգնել են բանակի ակունքներում։ Ես ակունքներում կանգնած չեմ, բայց ես իմ պարտքն եմ կատարել՝ ծառայելով հայրենիքին։ Բայց բանակից թռած շատ շանորդիք մեր Արցախ հայրենիքը տվեցին թշնամուն։ Նրանք կպատժվեն, բայց ես ուզում եմ հույս ունենալ, որ մենք կունենանք էնպիսի առաջնորդ, որը կկարողանա երկրորդ անգամ տարածաշրջանի ամենահզոր բանակ կերտել ու կկարողանանք հետ բերել էն ամենը, ինչը թշնամուն հանձնվեց դավաճանների ձեռքով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ