06 07 2020

«Կարճ ասած»․ Քլունգն առած՝ պետականության հետևից



Հայաստանի իշխանությունը հանգիստ կառավարել չգիտի, երևի թե, պարտադիր է երկրի ներսում խժդժություն, խառնակ վիճակ լինի։ Ինչ որոշում որ կայացրել են, եղել են մի քանի խումբ մարդկանց բախման թեմա։

Հայաստանի կառավարությունը որոշել է, որ այլևս դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք չէ։ Հանրակրթական նոր չափորոշիչներ են մշակել և գցել-բռնել են, որ այս առարկան բոլորովին չի համապատասխանում այդ չափորոշիչներին։ Եթե այս իշխնությունն իրեն հաշվետու համարեր ժողովրդի առաջ, եթե իրեն հետաքրքրեր ժողովրդի կարծիքը, քննարկում կաներ նախապես, կներգրավեր հանրային շերտերի, գուցեև ինչ-որ բանով փորձեին համոզել իրենց որոշման ճշմարտացիության մեջ։ Բայց ոչ, պարզվում է, իրենք որոշել են ու վերջ, ժողովուրդն էլ ո՞վ է, մի անգամ ձայն է տվել, 5 տարի ընկել կրակը։

Բանն այն է, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կամ թողտվությամբ, մենք տեսել ենք դեպքեր, երբ մեր ազգային արժեքները ոտնատակ են տրվել։ Մենք տեսել ենք հարձակում եկեղեցու վրա, տեսել ենք կաթողիկոսի վրա գրոհ, տեսել ենք սադրիչ ներկայացման բեմադրություն, տեսել ենք բուհական ծրագրերից Հայոց լեզու-գրականություն, Հայոց պատմություն առարկաների ուսուցումը ոչ պարտադիր դարձնելու որոշում, տեսել ենք սեռափոխ անձի մասին ֆիլմի նկարահանման ֆինանսավորում՝ պետական միջոցներով։ Ու երբ այս ու այլ բաները գումարում ես իրար, տրամաբանական է դառնում հայոց եկեղեցու, լեզվի ու պատմության վրա գրոհը։

Հիշեցնեմ՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է 2003 թվականից։ Նախկին իշխանությունը, որի անունը լսելիս Նիկոլ Փաշինյանի մազերը բիզ-բիզ են կանգնում, այդ ժամանակ մտածել է, որ երեխաներին ազգային ոգով պետք է դաստիարակել․ չէ՞, որ ազգը, ժողովուրդն իրար հետ կապողը հավատքն է, լեզուն։ 

17 տարվա դասավանդման ժամանակ հրապարակային դժգոհություններ չեն հնչել այս առարկայի անպիտանության վերաբերյալ, միայն աղանդավորական շրջանակներն են, որ մշտապես դիսկոմֆորտի մեջ են եղել։ Բայց հանկարծ գալիս է իշխանություն ու ասում է՝ ես կիրթ եմ, գրագետ, երիտասարդ, բայց պետք է հոգևորականներին ծնկի բերեմ, եկեղեցու պատմությունը ջնջեմ-հանեմ, բուհերից հանեմ հայոց լեզուն հերոսնե՞ր՝ դրանք ընդհանրապես սերմացու գողացողներ են։

Լավ, մարդիկ կասեն, հանում՝ հանում ես, բա տեղը ի՞նչ ես բերում, այ իմ ազնվագույն առաջնորդ։ Ասեմ։ Խորհրդարանը վերջերս վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան, որը ենթադրում է մանկապարտեզից սկսած՝ երեխաների սեռական դաստիարակություն։ Ահա թե ինչով են փոխարինում։ Եկեղեցին որոշների պլաններին խանգարում է․ չի կարող մի դասաժամի դասավանդել սեռական օրգանների ուսումնասիրություն, հաջորդ դասաժամին ստանալ ազգային ու հայրենասիրական կրթություն, կրոն ու եկեղեցի։ Մենք գիտենք, որ մեզ համար Մոնթեն ու Թաթուլը հերոս են, իրենք ասում են՝ հերոս է այն կնատղամարդը, որ խիզախություն ունեցավ ԱԺ ամբիոնից խոսել։ Հա, մեկ էլ էն կին գործարարը որը թեյ է փաթեթավորում-ծախում։ Չհիշեցի՞ք, գտեք անցած տարվա «Մեր օրերի հերոսը» նախագծի հաղթողին, որին Փաշինյանը մրցանակ տվեց։ Բայց դա հեչ, սրանք քանդում են, բերում են նոր բաներ, որոնք միշտ խորթ են եղել մեզ։ Նոր հերոս են բերում, որը պատերազմական երկրում պատերազմի հետ կապ չունի։ Նա անգամ խաղաղության հերոսը չի։ Նա այլասերողն է։

Պետությունը սիրող քաղաքացին ինչպե՞ս է ձևավորվորում աշակերտին, որ նոր է ոտք դնում դպրոց, ինչպե՞ս է սովորեցնելու սիրել իր հայրենիքը, բացատրի թե ինչ արժեք է պետությունը, պետականությունը, եկեղեցին, որը հարյուրամյակներ, երբ մենք չենք ունեցել մեր պետությունը, եղել է հենց փաստացի հայոց պետությունը, որը կազմակերպել է, կրթել և պահպանել է մեր ինքնությունը։

Ասում են, որ պետք է բոլորի շահերը հաշվի առնվի, նրանց, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, ովքեր աղանդավոր են այլն։ Եղբայր, մեզ համար գերագույն արժեք է Հայ Առաքելան Եկեղեցին և վերջ։ Սա նույն բանն է, որ ասում էր Արցախի խնդիրը պետք է լուծվի նաև ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով։  

Սա ցույց է տալիս, թե ովքեր են Հայաստանում եկել իշխանության, ինչ արժեք ունեն, ինչ են դավանում։ Այսօր հայ ժողովուրդը պարտավոր է իր գերագույն արժեքները փրկել Հայաստանի իշխանություններից, պայքար պետք է սկսի դրա համար։ Պատկերացնու՞մ եք ուրենք հասել։ Իրենց խոսքը շատերը կասեն, ուսուցիչներ, ծնողներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, Սփյուռքը, որը ամբողջովին հավատքի և եկեղեցու վրա է հենված․ իզուր չէ, որ Սփյուռքում դպրոցները հիմնականում գործում են եկեղեցուն կից։

Կարճ ասած՝ ես հիմա արդեն անհանգստանում եմ՝ մեզ համար ո՞րն է ավելի վտանգավոր՝ Ադրբեջա՞նը, որ ուզում է խլել մեր երկիրը, մեր տարածքներն ու ֆիզիկապես ոչնչացնել մեզ, թե՞ մեր իշխանությունը, որ բարոյապես է ոչնչացնում, հավատքն է ուզում ոչնչացնել, ինքնությունը կասկածի տակ կդնի մի օր էլ։ Ադրբեջանը, ընդ որում, ավելի ազնիվ է, չի թաքցնում, թե ինչ է ուզում, իսկ սրանք ամեն ինչ փաթեթավորում են ժողովրդի շահով, բայց երբ ման ես գալիս, մի գրամ շահ չկա։

Ցավոտ որոշումներ են կայացնում հիմա, երբ մարդկանց արգելվել է հավաքներ ու ցույցեր անել։ Բայց կուտակվում է, այս ամենը, խնդիրները, զայրույթը կուտակվում է։ Դա լավ տեղ չի տանի։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ