Չնայած որ օրինակները բազմաթիվ են, բայց էդ բազմաթիվներից ընդամենը 24 ժամվա դեպքերով ուզում եմ կրկին ցույց տալ, թե ինչ մեծագույն աղետի մեջ ենք՝ ունենալով ՔՊ-ին՝ որպես իշխանություն։ Իլհամ Ալիևը երեկ՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը հայտարարություներ է անում, որոնցով մեզ համար չափազանց վտանգ ներկայացնող բացահայտումներ է անում։ Երեկ անդրադարձել եմ, երկուսին կրկին անդրադառնամ․ ասում է, որ 300 հազար ադրբեջանցի դիմել է Փաշինյանին, որպեսզի Հայաստան գա ապրելու։ Ասում է՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, մեկ է՝ գալու ենք մի օր։ Մյուս հայտարարությունը այն է, որ Հայաստանի զինվելը խոչընդոտ է խաղաղության պայմանագրին և որ Ադրբեջանը արդեն 5 մլրդ դոլարի է հասցրել պաշտպանական բյուջեն։ Սրանք սպառնալիք են, մեկը պատերազմի սպառնալիք է, մյուսը՝ Հայաստանի զավթման, թե՝ տես, պահանջներս կատարի, ադրբեջանցիներին տար լցրու Հայաստան, թե չէ՝ մենակ եկող տարի 5 մլրդ դոլարի զինվում եմ։ Ադրբեջանի նախագահի էս հանդուգն հայտարարությունից հետո ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, այսինքն՝ նիկոլենք։
Արարատ Միրզոյանը Ալիևի ելույթից հետո երեք բան է արել․ 1․ հանդիպել է Իրանի մշակույթի նախարարին, ոչինչ չի խոսել Ալիևի ելույթից․ չնայած կարող էր և պարտավոր էր՝ նաև հաշվի առնելով Իրանի՝ մեր օգտին կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Արարատը նախագահել է Երևանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը, որին մասնակցել են նախարարներ և ներկայացուցիչներ 9 երկրից։ Ելույթ է ունեցել ու ․․․ էլի ոչ մի բառ։ Հայ ժողովուրդը ունի հնագույն քաղաքակրթություն, երեկ չէ առաջին օրը ստեղծված ցեղախումբը սպառնում է գալ-լցվել Հայաստան, ու Հայաստանի արտգործնախարարը չտեսնելու, չլսելու է տալիս։ Երեկ մեկ էլ Արարատ Միրզոյանը վշտակցել է երկրներից մեկում ցիկլոնի վնասների կապակցությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցողն է, ոչ մի բառ չի խոսել Ալիևի ելույթի մասին, չնայած որ ճեպազրույց է տվել։ Հայաստանի ԱԺ նախագահը, որ Ադրբեջանի գործընկերոջ հետ մի քանի հանդիպում ունեցել է, խորհրդարանական դիվանագիտություն է վարում, Ալիևին պատասխանելու փոխարեն հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է պետական միջոցներով գնացել Հնդկաստան ու կայֆավատ լինում փղերի վրա։ Կամ էլ գուցե հենց Ալիևին էլ պատասխանել է, թե՝ ինչ ուզում ես արա, ուզում ես՝ կես միլիոն մարդ բեր բնակեցրու, մեկ է՝ իմ տանն էլ, դաչան էլ 24 ժամ ոստիկանական հսկողություն ունի։ Ալիևին չի արձագանքել նաև իր պաշտոնակից, հայտնի սիրողական դաշնակահար Վահագն Խաչատուրյանը․ հանդիպել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու խոսել «խաղաղության խաչմերուկ»՝ ոչ մեկին չհետաքրքրող բանից ու շնորհավորանք հղել։
Իսկ ի՞նչ է արել Նիկոլն ինքը․ սա լրիվ աբսուրդ է։ Առավոտ ժամը 9։05, երբ պաշտոնապես սկսել է նրա աշխատանքը, ֆեյսբուքում գրառում է արել, թե՝ «Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությու՛նն է մեր ամենամեծ թշնամին»: Ըստ երևույթին՝ կնոջն է աջակցել, որը որոշել է կրթվել և զուգահեռ դաս տալ ԵՊՀ պրոֆեսորներին։ Հետո մի հատ գրառում է արել, թե ինչու է գործ անելու փոխարեն ֆեյսբուքում զավզակում։ Հետո վիդեո է դրել, թե այսինչ ճանապարհը նորոգվել է։ Հետո էլի աշխատելու փոփոխարեն Նիցշեի աֆորիզմ է հիշել։ Ժողովուրդ, հիշեցնեմ, գնացել է աշխատանքի, զբաղեցրել է պետական մենաբարձր պաշտոնը, բայց առավոտվա 9-ից մինչև պերերիվի ժամը՝ ժամը 1-ը, պերերիվ է արել․ 4 հատ գրառում է արել, իսկ էդ գրառումների արանքում էլ, հավանաբար, մտածել է հաջորդ գրառման մասին։ Երևի ինչ-որ ֆեյսբուքի փորձագետներ ասել են, թե պետք է ամեն հիմարություն հրապարակես անընդհատ, որ էջիդ ակտիվությունը չկորի։ Սա էլ անում է։
Իսկ ի՞նչ է արել պերերիվից հետո։ Մի հատ վիդեո է գցել, թե չզագսավորված կնոջ հետ գնում է Գմյումրի, հետո մի հատ վիդեո է գցել, թե Երևան-Աշտարակ ճանապարհի վիճակը լավն է, հետո մեկ այլ գրառում է դրել, թե Արմավիր-Գյումրի ճանապարհը նորոգված է․ սրանք կարող էին անել էդ մարզերի մարզպետները՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Հետո մի հատ էլ տեսանյութ է հրապարակել, թե Իսահակյան Գյումրի ճանապարհը նորոգված է մասամբ։ Ալիևը խոսել ա, ասել ա, որ էդ հատվածներով 300 հազար ադրբեջանցի հեծանիվ է քշելու ամեն օր։ Նիկոլը հլը չի արձագանքել։ Գրել է, թե Շիրակի պետական համալասարանի 90-ամյակն ենք նշում կնոջ հետ։ Հետո կնոջ հետ նստել է էկրանի առաջ ու էլի ուղիղ են մտել ու բացատրել, թե շորթու՞մ են հարկատուներին, թե՝ ոչ։ Հետո տեսանյութ է հրապարակել, թե գնացել է Գյումրու օդանավակայան։ Ժողովուրդ, էս լրիվ հեչ ա․ եթե վաղը թշնամիդ եկավ մեր երկիր, իսկ ինքը դրա համար ամեն ինչ անում է, էս քո համալսարանն էլ, օդանավակայանն էլ, փողոցներն էլ, սաղ սուտ ա լինելու։
Լավ, ասում եմ, կարող է սենց բաներով զբաղված եղել, էդ ընթացքում ինչ-որ ՔՊ-ականների անձնական ՍՄՍ-ներ կարդացել, չի տեսել Ալիևի ասածները։ Իսկ էսօ՞ր։ Առավոտ շուտ կատարել է ՊԵԿ նախագահի պարտականությունը և հրապարակել, թե որքան հարկ է մուծել Զանգեզուրի պնձամոլիբդենայինը, որը մասնավոր կազմակերպություն լինելով, սուս ու փուս, չգիտես ինչու, նվիրաբերվեց ՔՊ-ը իշանությանը։ Հետո գրառում է արել, թե էն ժամանակ, երբ զանգվածային անկարգություններ անելուց, մարտի 1 կազմակերելուց հետո բանտում էր հայտնվել, ոնց է առաջին անգամ որպես կալանավոր զբոսանք արել ու հիշել է Վան Գոգի «բանտարկյալների զբոսանքը» կտավը և այն։ Ալիևը հայտարարել է, որ 5 մլրդ դոլար է պաշտպանական բյուջեն սարքել, ասել է՝ 300 հազար ադրբեջանցու կընդունես, կտեղավորես Հայաստանում, արա, դե ի՞նչ Վան Գոգ։ Բանտային կյանքից հլը կհասցնես խոսել ու թազա հուշեր գրել․ բայց քանի դեռ վարչապետ ես, դա է՞ քո գործը։ Հետո աշխատելու փոխարեն ֆեյսբուքում գրել է, թե Սյունիքի Ներքին հանդ գյուղի բնակելի տների տանիքները նորոգված են։ Գյուղի կեսը հանձնել է թուրքին, հպարտանում է, որ տանիքները նորոգել է։ Բժիշկը ասում է հիվանդ ջան, կներես, առողջ ոտքդ կտրել ենք, բայց մի հատ մայկա կնվիրենք, կհագնես։ Գյուղի տարածքները հանձնել է թուրքին, ասում է՝ տանիքները նորոգել եմ, բայց վստահ չէ, որ ձեզ համար է նորոգել, որովհետև ադրբեջանցիներ են գալու ապրեն։ Հետո ֆեյսբուքում դրել է, թե Գյումրին թազա տենածառ ունի։
Սա, իմ կարծիքով, ձեռք է առնում, ժողովուրդ։ Քանի որ էն սաղ ինչ արել է, մարսել է, անընդհատ նստում, մտածում է՝ է կանգնի մի քիչ էլ կայֆավատ լինեմ վրաները։
Լավ, կառավարության նիստ է, ասում եմ՝ կարող է հիմա պատասխանի Աիևին․ չէ, մի կես բերան ասում է՝ հարցազրույց կտամ Հայաստանի անվտանգությունից կխոսեմ ու 15 րոպե քխկալով-թխկալով, կոկորդը քերելով կարդում է, թե որտեղ ինչ մեխ են խփել․ եթե ինչ-որ տեղ մի քար տեղաշարժել են, դա ընթերցում է՝ Աշտարակ քաղաքում տուֆ քարով ասֆալտ ենք արել, Արաքս համայնքի մշակույթի տան երկրորդ հարկում չգիտեմ ինչ են արել, Խոյ համայնքի մշակույթի տանը գազ են վառել, Նորապատ գյուղի, 9-րդ նրբանցիք այսինչ տան մոտ ջրագիծ են փոխել, մանկապարտեզ ենք վերանորոգել, ինչ-որ գյուղում Հայրենական պատերզմի մասնակիցների հուշարձանի տարածք են նորոգել։ Էս ա կարդում։ Ոնցոր թաղապետ լինի։ Ձեր գործունեության պատճառով հայրենական պատերզմի հերոսների հուշարձանների կողքը մի հատ էլ 44-օրյա պատերազմի հերոսների հուշարձաններ են հայտնվել, որովհետև դուք այ տենց եք աշխատել։ Էդ նորոգումները, որ արել եք, դպրոց, մանկապարտեզ, փողոց, դա, ձեր՝ կառավարության գլուխ մնալու դեպքում ծառայելու է ադրբեջանցիներին։
Ժողովուրդ ջան, 300 հազար ադրբեջանցին դա Հայաստանի բնակչության 15 տոկոսն է։ Այդքան թշնամի է ուզում բերել Հայաստան Ալիևը, սրանք թիթեռ են նկարում, որ վաղն էլ մեզ կանգնեցնեն փաստի առաջ, թե՝ տեսեք, մի հատ էն Ալմաաթիի հուշագրի պես բան գտանք, մեջը կես տող բան կա, փախստականների վերաբերյալ։
Երևանում ՔՊ-ն քաղաքապետ է նշանակել՝ հավաքելով 75 հազար ձայն։ Այսինքն՝ 4 հատ Երևանի քաղաքապետ կարող են նշանակել ադրբեջանցիները Հայաստան բերվողների ձայներով։ Նիկոլը 71 դեպուտատ ունի՝ հավաքելով 680 հազար ձայն։ Վաղը ադրբեջանցիները իրենց քվեներով կարող են 35 դեպուտատ ունենալ Հայաստանի խորհրդարանում։ Նիկոլն ասում է՝ Գյումրում իրենց իբր փրայմերիզը պետք է այլ կուսակցություններ էլ անեն։ Կանեն, վստահ եղիր, եթե մնաս վարչապետ, հաջորդ փրայմերիզը Հայաստանում անելու է «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։
Նիկոլ Փաշինյանն այսօր խոսում է բանակից, ասում է՝ երիտասարդները խուսափում են բանակից։ Ասենք ես երիտասարդ եմ, որը պետք է գնա զինծառայության․ լսում եմ՝ Ալիևը 5 մլրդ դոլար մենակ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն է սարքել, մեզ հաթաթա է տալիս, սպառնում է, մեր երկրի ղեկավարին ձեռք է առնում, մեր բանակի ո՛չ զինվելուց ենք խաբար, ո՛չ բյուջեն է ավելանում, ո՛չ դիրքերն են կահավորում, դա ինձ ազդակ չէ՞, որ ամեն ինչ անեմ ու Անդրանիկ Քոչարյանի տղու նման ես էլ բանակ չգնամ։ Ասում է՝ բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի. միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։ Մեկ ասում է՝ բանակը պետք է տարածքային ամբողջականությունը պահպանի, բայց հիմա ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, ասում է՝ ես բանակով հետ չեմ բերելու, բանակցելով հետ կբերեմ։ Խաբում է, իհարկե։ Մեկ էլ գերիներին բերեց 1-2 ամիս հետո․ արդեն 4,5 տարի եղավ։
Կարճ ասած՝ դատելով Ալիևի հոխորտանքներից ու Հայաստանի լռությունից, արձագանքելիս էլ՝ անատամ ելույթներից, ստիպված ենք արձանագրել, որ սա, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի, Ադրբեջանի ու ՔՊ-ի համատեղ ծրագիրն է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Ոնց որ Արցախը սարքեցինք ու տվեցինք Ադրբեջանին վայելելու, այնպես էլ սարքած-պատրաստի Հայաստանը։ Ժողովուրդ ջան, պատրաստվեք, ապագան գալիս է։ Տները հավաքեք, մաքրեք, որ կոնկրետ անուն ու ազգանուն ունեցող էդ 300 հազարանոց զորքով ապագան թակի ձեր դռները։
Ասում ենք՝ Նիկոլը Ալիևին չի պատասխանում․ իսկ ի՞նչ պատասխանի, ասի միասին ե՞նք սաղ անում։ Նրա լռությունը ավելի շատ բան է ասում, քան որ հեսա մի թեթև կխոսի։ Թող խոսի, տեսնենք՝ ինչ ունի ասելու, որը չենք լսել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը