19 01 2023

«Կարճ ասած»․ Զինկոմիսարիատից ճանապարհում են, մորգից ստանում․ աջ ու ձախ դագաղ բաժանող «բարեփոխիչների» մասին



 

44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես գիտենք, վարի տվեցին մեր զորամասերի մեծ մասը, որոնք 30 տարի քարը քարի վրա դվելով սարքել էին, հայկական բանակը մնաց առանց զորանոցների, զինվորները քնում էին գետնին, պոլերին, անտառներում, հողերի վրա, ցեխերի մեջ, կաթկթող վրանների տակ։ Եկավ 2021 թվականի մայիսի 12-ը, ու թշնամին անարգել մի քանի տասնյակ կիլոմետր առաջ եկավ արդեն մայր Հայաստանի հողերի մեջ։ Մի շարք գյուղեր հայտնվեցին հենց սահմանի բերանին։ Քանի որ իշխանությունը փող չէր հատկացնում նոր զորամասեր կառուցելու համար, դիրքեր չէր կահավորում, ի՞նչ արեցին․ սահմանամերձ դարձած գյուղերից վատ վիճակում, ծայրահեղ վիճակում գտնվող քարե կառույցները, որոնք իբր թե տուն էին, որոնցում մարդ չէր բնակվում, արտագաղթել էին կամ գուցե կենդանիներ էին պահում, վերցրին ու սարքեցին զորանոց։ «Բարեփոխում էին»։ 2020 թվականից հետո Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող նման տներից մեկում, որ դարձել էր զորանոց, երեկ տեղի ունեցավ այդ ողբերգությունը, որին զոհ գնաց 15 ժամկետային զինծառայող, մի քանիսը մեծաքանակ այրվածքներով, ծանր վիճակում են։ Գիտե՞ք Արևմտյան Հայաստանի ամենախուլ գյուղերում անգամ, որոնցում ծայրահեղ պայմաններում ապրում են քրդեր, այդպիսի վատ պայմաններ չկան, որքան այդ զորամաս կոչվածն է։ «Բարեփոխել էին»։

Այս ամենը ունի գլխավոր, երկրորդական լիքը մեղավորներ, բայց ամենաառաջին տեղում է Նիկոլ Փաշինյան «բարեփոխիչը»։ Ինչո՞ւ է հենց նա մեղավոր․ Նախ իր սովորության համաձայն, առանց էս կողմ էն կողմ անելու ասում է՝ միանգամից մեղավոր հայտարարեց  հենց վառված, զոհվածներին, ասաց՝ ավտոբենզին են վառել վառարանում, բայց պետք է ուրիշ բան վառեին։ բա հիմա հարցը հենց քեզ․ Իսկ ինչո՞ւ են զորանոցում ավտոբենզին վառել․ ուզում եք ասել գազի կամ որևէ այլ, ապահով, կաթսան կամ վառարանը անջատել են, էն հզոր փչովի պլիտան անջատել են ու վառել են բենզի՞ն։ Բանից պարզվում է՝ այդ վառարանը մուտքի մոտ է, պաժառ է ընկել, ու զինվորները չեն կարողացել փախչել, որովհետև էդ զինվորներին էդտեղ պահել են ոչ թե որպես զինվոր, այլ՝ բանտարկյալ։ Կարո՞ղ եք ասել, թե ինչու է այդ զորանոցի պատուհանները ճաղավանդակով։ Ասենք դիվերսիա է լինում, թշնամի է հարձակվում, զինվորի հույսը միայն մուտքի դուռն է՞։ Հազար անգամ ասել ենք, որ մեր դիրքերը կահավորված չեն, բանակը քանդում են, ժողովուրդ, սրանք ասում էին չէ, բարեփոխում ենք։

Աննախադեպ ամանորյա լուսավորություն եք արել, աննախադեպ պարգևավճար եք բաժանել, ԱԺ նախագահին զրահապատ ավտո եք առել, վերջերս էլ 3 հատ աննախադեպ ավտո առաք Նիկոլին ու ընտանիքին, ձեր տները, վստահ կարող ենք լինել, պատը խազվում է, կապիտալ ռեմոնտներ եք անել տալիս, բայց զինվորին նորմալ, տարրական տանիք չապահովեցիք ու դրա համար ձեր պատճառով զոհվեց։ Քոչարյան Անդոնը, ասում էր Արծրուն Հովհաննիսյանը դիրքերից պատկերներ էր ցույց տալիս, ու հասկացողը հասկացավ, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքը ինչպես կարելի է փրկել։ Նախկինները չէին փրկում կյանքեր, մենք փրկում ենք։ Դե բա Արծրունի ցույց տվածը ի՞նչ պտի լիներ, նրա խորհուրդ տվածը ինչ պիտի լիներ, Քոչարյան Անդոնի մասին էլ չասեմ։

Իմ հետևի այս նկարներից մեկը Նիկոլի բարեփոխված բանակն է, էն որ ամեն օր ասում են բանակում հիմա ամեն ինչ կա, փող էլ կա, մյուս նկարում էլ հենց այդ «բարեփոխիչներն» են, գլխավոր բարեփոխիչով։ Սրանք, այս մարդ կոչվածները, պաշտոնավարման արդեն գրեթե 5 տարիների ընթացքում բազմաթիվ առիթներ են ստեղծել, որ հիշատակի համար ոտքի կանգնեն, բայց ոչինչ չեն արել, որ զոհ չունենանք, էդ ոտքի կանգնելու առիթը չստեղծվի։ Սեպտեմբերի 27-ին առիթ եք ստեղծել զինվորի հիշատակը հարգելու, նոյեբերի 9-ին առիթ եք ստեղծել, մայիսի 12-ին ստեղծել եք, սեպտեմբերի 13-ին ստեղծել եք, տարվա մեջ, ամեն օր հազարավոր ընտանիքների համար էդ առիթը ստեղծել եք, որ մարդիկ գնան Եռաբլուր, խունկ վառեն իրենց երեխայի հիշատակի համար, հիմա էլ բանակում, ձեր բարեփոխելու պատճառով եք զինվորի հիշատակ հարգում։

Տեսեք․ անմիջապես սկսվեց պաժելու մասին տեղեկություններ տարածվել, թե՝ հանել են կորպուսի հրամանատարին, իր տեղակալ-շտաբի պետին, թիկունքի պետին, էլի բազմաթիվ զինվորականների մասին տեղեկություններ տարածվեցին։ Նախ, ի՞նչ իմացաք ո՞վ էր մեղավոր, որքա՞ն էր որ մեկի մեղավորությունը, որ միանգամից ազատման հրամաններ է շաղ տալիս, բարեփոխումը պրավալ տված կառավարության անդամը։ Եթե դա շոուի համար չէ, պարտադիր պետք է քննություն անցկացվեր, ամեն բան պարզվեր․ բայց, առաջին հերթին պետք է պատասխանատվությունը ստանձնի քաղաքական իշխանությունը, այ էդ գալստուկավորները, որ այսօր կանգնել րոպե լռություն էին պահում։ Օրինակ՝ Գերմանիայում երեք օր առաջ հրաժարական տվեց պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Ինչո՞ւ հրաժարական տվեց․ զորամասում հրդեհից տասնյակ զինվորներ չէին զոհվել, պատերազմ չէր պարտվել, 5 հազար զոհ չէր տվել․ զոհերի, գերիների ու անհետ կորածների ֆոնին սեփական հարսանիքը չէր կազմակերպել․ հրաժարական տվեց, որովհետև գերմանական լրատվամիջոցները քննադատում էին իրեն, թե բանակի նյութատեխնիկական բազան նորմալ չի թարմացվում։ Պատկերացնում ե՞ք։ Մամուլի քննադատության համար․ ասում է ես գնում եմ, որ մեր բանակի հեղինակությունը չընկնի, որովհետև ես՝ որպես նախարար, դադարել եմ վստահություն վայելել։ Պատերազմում հազարավոր զոհեր եք տվել, պատերազմից հետո բանակում հարյուրավոր զոհեր եք տվել, բանակում էնքան բարդակ վիճակ է, որ անընդհատ զոհ ու վիրավորներ ենք ունենում, զորամասում հրդեհ է լինում, զոհվում է 15 զինծառայող, Սուրեն Պապիկյանը իր տեղում է։ Բայց այստեղ խնդիրը որն է․ Սուրենը չէ մեղավորը այս ամենում, Սուրենից մենք դժվար էլ ավելին էինք սպասում, քան նա արել է։ Ստեղ մեղավորը իր ղեկավարն է՝ Նիկոլ Փաշինյանը, որ հերիք չէ ինքն է վարչապետ, մի բան էլ պատմության ուսուցչին նշանակել է պատերազմի արդյունքում վարի տված Զինված ուժերի ղեկավար, Սուրենը, ինքը մեղավոր չէ, անգամ իրեն ենթակաները այդքան մեղավոր չեն, որքան Նիկոլ կոչված աղետը, այս ազգի գլխին։ Ինքը, որ ոչմի գործի չի տիրապետում, իրեն թվում է, կարելի է մի եքա երկրի հետ խաղ անել, էքսպերիմենտներ անել, պատմության ուսուցչին դնել ՊՆ, իրավաբանին՝ առողջապահության ոլորտ, իրեն հլու հնազանդ ցանկացածին ՍԴ դատավոր, դատախազ, նախարար, կապ չունի, որ այդ նշանակումով ճակատագրեր են խեղվում, մարդիկ զոհվում, մահանում, կապ չունի իր համար․․․

Հիշում եք, Սուրմալու առևտրի կենտրոնում վերջերս հրդեհ եղավ, մարդիկ զոհվեցին, Նիկոլը, որ պետք է հրաժարական տար, քանի որ մինչ այդ իբր հանձնարարական էր տվել, բանի տեղ չէին դրել ու չէին կատարել, մնաց պաշտոնի էլի, հանձնարարական տվեց անվտանգության կանոնների պահպանման համար։ Փաստորեն էլի չի կատարվել հանձնարարականներ, բան է խոսում է, էլի, մեկ է ո՛չ ինքն է գործից հասկանում, ո՛չ հանձնարարական ստացողը։ Բայց շարունակում է խոսել, հանձնարարականներ տալ։ Կարո՞ղ եք ասել մի դեպք, որ այս իշխանությունը կանխարգելել է որևէ բան։ Բայց ինչ կազմակերպված, դեմքի ճիշտ արտահայտությամբ, մեկ րոպե լռությամբ հարգում են հիշատակները։

Ընդ որում, հենց էս պահին տեղի է ունենում նախաքննության շեղում, միանգամից հայտարարեցին մեղավոր են զոհերը և վերջ։ Անգամ դիվերսիայի հարցը չքննարկվեց, երկինքը անպաշտպան է, կարող ա՝ Բայրաքթար է գործել։ Ինչո՞ւ են այս կասկածներն առաջանում, որովհետև մենք ունեցել ենք կոնկրետ դեպք, երբ թշնամու կրակոցի արդյունքում երկու զինվոր ծանր վիրավորել է, բայց թշնամուն չմեղադրելու համար Սուրեն Պապիկյանի ՊՆ-ն հայտարարել է, թե թեթև քերծվածքներ են։

Սրանք քանդել են երկիրը, քանդել են բանակը, բարդակ է, այս իշխանությունը բանակի հերն անիծել է։ Հայկական բանակում վերջին 30 տարվա պատմության մեջ չի եղել այս մակարդակի, այս մասշտաբի ողբերգություն՝ արտակարգ պատահարից։ Գիտե՛ք, դժվար թե բախտները բերելու արդյունքում էր, որ չէր լինում, այն ժամանակ էլ որ էսպիսի մարդիկ խաղ անեին երկրի հետ, այսպես կլիներ։ Ես կարծում եմ՝ Պապիկյանի հրաժարականը անհրաժեշտ է, բայց չկա, չէ՞, երաշխիք, որ Պապիկյան 2 չի գալու, հիշենք, Պապիկյանից առաջ նրանից բեթարներին էլ ենք ունեցել ՊՆ դերում՝ Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան, Դավիթ Տոնոյան․ էն որ Սյունիքից զորքերը հետ քաշեցին, թշնամին եկավ նստեց, Վաղարշակը չէ՞ր, Արշակ Կարապետյանը չէ՞ր, Վաղարշակի հետ միասին խորհուրդներ տալիս 44-յա պատերազմի ժամանակ։ Երբեք էլ երիշխիք չի կարող լինել, որ Պապիկյանից հետո լավն է գալու, որովհետև նրանց նշանակում է Նիկոլը, իսկ Նիկոլի հետ նորմալ կադրը, վստահ եմ, չի ուզում աշխատել։ Հա մի բան էլ, եկեք չոգևորվենք, իրենք աներես են, հիմա ասում ենք հրաժարական, ամսվա վերջում կիմանանք, որ Սուրեն Պապիկյանը պարգևավճար է ստացել։

Էսօրվա իրավիճակի ուղիղ մեղավորը ոչ թե թշնամին է, ոչ թե ռուս խաղաղապահներն են, ՀԱՊԿ-ն է, նախկիններն են, որոնց վրա հեշտությամբ մեղքեր են բարդում, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Արարատ Մկրզոյանը Նիկոլի ֆոտո էր գցել, ասում էր՝ մեր գերագույն հրամանատարն ա, չշշկռվեք։ Էդ գերագույն հրամանատարը անգամ չգիտեր՝ զորամասի շտաբի պետը, թիկունքի պետը հրամանատարաի տեղակալ է, թե ոչ։

Գիտե՞ք հենց մի բան ես խոսում, անմիջապես ՔՊ-ական դեպուտատներն ասում են հել գնա սահման, իսկ սահման գնացողի գլուխն իշխանությունն ուտում է, հանուն ոչինչի։ Կարո՞ղ եք ասել, թե ո՞ր մի ծնողը կուզենա իր երեխուն ճամփել բանակ, եթե տեսնում է, որ լիքը ծնողներ վայենկոմատից ճամփում են, մորգից հետ ստանում։ Հեսա Աննա Հակոբյանը կասի հերիք է սգաք կորուստների համար, բայց ամուսնու գործունեության արդյունքում դեռ քա՞նի մայր պետք է սև շոր հագնի։ Հերիք ա ուտեք մեր էրեխեքի գլուխը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյան իշխանավորը էս ազգի սև թուղթն է։ Հիշեք, ժողովուրդ, սրանք մարդիկ են, որ իշխանության են եկել դագաղներով ու հիմա դագաղ են բաժանում ամենուր։ Ու արդեն չես հավատում, որ Փաշինյանի իշխանության էս աղետները պատահականություն են։ Բայց ամն բան ավելի քան պարզ է՝ այս իշախնությունը շուտվանից սպառել է իր պոտենցիալը, հիմա միայն արյուն է, որ բերում է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ