Արցախում Ալիևն ու Նիկոլը էս պահին խաղաղության դարաշրջանի բացումն են անում։ Գյուղ ենք հանձնել ու քանի որ խաղաղության է, այնքան խաղաղ ենք հանձնել, որ անգամ մեկ կրակոց չի հնչել։ Դրանից հետո սկսել են բայրաքթարով խմել էդ խաղաղության կենացը։ Զոհեր ունենք, մեր տղերքին էլի մատաղ արին էդ «ապագա կա»-ի համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջարկել է Երասխում դիրքեր հանձնել, մենք հետ քաշենք մեր դիրքերը իրենք էլ թող մեր հողերից հետ քաշեն իրենց դիրքերը։ Երկու կողմն էլ դուրս կգան մեր հողերից։ Նույն խաղաղ հանձնելու շրջանակներում էր Վահագն Խաչատրյանն ասում՝ հետո՞ ինչ, որ կրակում են, հետո՞ ինչ, որ զոհ ունենք։ Հիմա էլ զոհեր ու վիրավորներ ունենք, Վահագն Խաչատրյանը կասի՝ հետո՞ ինչ։ Կարևորը՝ ինք նախագահական պալատում է նստում, շուրջօրյա հսկողություն է։
Մի արդարացման ձև են գտել՝ ռուս խաղաղապահները։ Ադրբեջանն իր հերթին, Հայաստանի իշխանությունն իր հերթին աշխատում են ռուս խաղաղապահների դեմ, հենց մի բան է լինում, ռուս խաղաղապահները։ Մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, դա գիտի նաև Հայաստանի իշխանությունը, մենք որևէ կերպ ուժեղացրե՞լ ենք Արցախի բանակը։ Բանակ կա, չէ՞։ Ինչ տեսնում ենք մենք, տեսնում է նաև Ադրբեջանը, տեսնում է՝ պատերազմից հետո դիրքերը չես ամրապնդել, իրենք որ կողմից հարձակվել են, նահանջել ես, իրենք կրակում են, դու նահանջում ես, պատերազմից հետո բանակը չես զինում պատշաճ, դիրքերը չես կարգավորում, հա խոսում ես նահանջի լեզվով, ասում ես ոչինչ, թող կրակի, մենք խաղաղություն կմուրանք։ Էս կատարվողը դրա արդյունք է։
Հենց երեկ Հայաստանի վարչապետն էլի ասում էր՝ մենք պետք է խաղաղության օրակարգից չշեղվենք, ոչինչ, թող կրակեն։ Սա աբսուրդ գործելաոճ է։ Հիշո՞ւմ եք՝ որքան աբսուրդ հայտարարություններ էին անում՝ պետք է Ղարաբաղի խնդիրը լուծվի Ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով, հետո ասում էին Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հետո ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք։ Հիմա ասում են՝ Ադրբեջանը և մենք գգնում ենք սահմանների բացման ճանապարհով, հետո ասում են՝ Ադրբեջանը ուզում է հայաթափել Արցախը, հետո ասում են մենք կողմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղն էլ մեջը։ Մի հատ իրար կողքի դրեք Նիկոլի ելույթները։ Եթե մարդը ասում է, որ քննարկելու են Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը, եթե չեն ասում, որ օկուպացված է Շուշին, եթե բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պետք է Շուշին ու Հադրութը գոնե հետ բերենք, անվանում են ռևանշիստներ, էլ էս մարդկանց ինչի՞ն են պետք խաղաղապահները։ 2020թ․ հոկտեմբերի 31-ին հարցազրույցում Հայաստանի վարչապետն ասում է՝ Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է։ Այսօր էդ մարդիկ ասում են, որ պատրաստ են քննարկել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում անվտանգ ապրելու հարցը։ Ստացվում է՝ դեմ չե՞ն էդ հայաթափմանը։
Ասուլիս էր տվել, հպարտանում էր, ասում էր՝ պատության մեջ առաջին անգամ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Արցախում 2019 թվականի օգոստոսի 6-ին, ինքն էլ ելույթ է ունեցել ու ասել է Արցախը Հայստան է և վերջ, էսօր էդ մարդը աչքաթող է արել Արցախը։ Ղարաբաղում կրակում են, գյուղ են առաջ դրել, ի՞նչ ա անում իշխող թիմը։ Քարոզարշավ է անում, բուկլետ է բաժանում ընտրությունների։ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ թշնամին մտավ Հայաստան ու մինչև հիմա դուրս չի եկել, ի՞նչ էին անում իշխանականները․ քարոզարշավ։ Հենց էսօր մենք սահմանին զոհեր ունենք, մարդը ցավակցություն հայտնելու փոխարեն ինչ-որ շնորհավորական ուղերձ է փոխանցում Եվրոպական խորհրդի նախագահին։
Առանց կրակոցի Արցախում գյուղ են վերցնում, Հայաստանում գյուղ են վերցնում․ սրանք պատրաստ են հանձնել մինչև Երևան, մինչև կառավարական ամառանոցները, մինչև վարչապետի դաչան պատրաստ են հանձնել, Հայաստանը սարքել վիլայեթ, բայց իրենք մնան իշխեն։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակը Արցախում դադարեցվել է, արդյունքում մեկ գյուղ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Չեմ բացառում, որը վաղը պարզվի՝ Ադրբեջանցիները առանց զենքի մտել-գրավել են, որովհետև տակը փաստաթուղթ կա կամ բանավոր պայմանավորվածություն։ Սյունիքում ո՞նց եղավ, հանձնեցին, հետո պարզվեց, որ բանավոր պայմանավորվածություն կա, վերջում էլ պարզվեց գրավոր պայմանավորվածություն կա։ Եթե մարդն ասում է, որ մի սարի համար կռւիվ չի տա, Սև լճի համար կռիվ չի տա, Արցախի Փառուխ գյուղի համար ինչի՞ պետք ա կռիվ տա։ Վստահ ե՞ք, որ ռուսներն անգործություն են արել, վստահ ե՞ք, որ Նիկոլ-Ալիև ուղիղ կապով բանավոր չեն պայմանավորվել։ Էդ ինչի՞ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո թուրքի բայրաքթարը չէր խփում ու խփեց միայն Արարատ Միրզոյանի ու Չավուշօղլուի բանակցություններից հետո։ Ես չեմ ասում, թե Արարատ Մրզոյանն է ասել մտեք ինչ ուզում եք վերցրեք, ես ասում եմ՝ ունենք կոնկրետ փաստ, երբ Սյունիքից հսկայական տարածք ենք տվել բանավոր պայմանավորվածության հիման վրա։ 6,5 հազար հոգի զոհվեց, որ հողերն ազատագրենք, 5 հազար հոգի զոհվեց, որ Նիկոլը հողերը Նիկոլը հանձնի։
Ժողովուրդ տեղի է ունենում Հայաստանի հրաժարում Արցախից։ ՔՊ-ական դեպուտատ Գագիկ Մելքոնյանն ասում է թող Ղարաբաղցիները Հայաստանից հելնեն գնան Ղարաբաղում ապրեն։ Ղարաբաղ գնացողը զոհվում է, սրանք ասում են գնացեք զոհվեք։ Խաղաղության դարաշրջան բացողներին հարց եմ ուղղում՝ քա՞նի զոհ ունեք սահմանին կապիտուլյացիայից հետո։
Կարճ ասած՝ խաղաղության դարաշրջանը Ադրբեջանը պատկերացնում է պտերազմի ժամանակ լայն տարածված այ էս քարտեզով, երբ Արցախը լրիվ դառնա Ադրբեջան, Հայաստանի ու Արցախի փոխարեն մնա Ադրբեջան ու Թուրքիա։ Մի կարևոր բան պետք է իմանանք՝ երբեք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ չեն ապրելու, մոռացեք։ Ադրբեջանը միայն մի դեպքում մեզ հանգիստ կթողնի․ ոչ թե որ իր հետ պայմանագիր կնքենք, երկաթուղի բացենք, ասենք՝ խնդիրը լուծում ենք նաև ձեզ ձեռնտու տարբերակով, այլ էն ժամանակ, երբ դու կլինես իրենցից ուժեղ, ռիսկ չի անի քեզ հետ կռվի դուրս գալ, ինչպես 1994-ից մինչև 2018 թվականն էր։
Սգում ենք մեր զոհված տղերքի համար, ցավում ենք այն գյուղացիների համար, ովքեր կորցրեցին իրենց տունը։ Նրանք բոլորը Նիկոլի հռչակած խաղաղության դարաշրջանի զոհերն են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը