Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում արտակարգ դրություն է և պարզ չէ, թե դեռ այն որքան կշարունակվի: Թեև հիմա խիստ կարանտին սահմանված չէ, չնայած համավարակի տարածման ամենօրյա ռեկորդային թվերին, արտակարգ դրությունը, ինչպես նշում են մի շարք գործիչներ`կարծես վերաբերում է միայն ցույցեր ու բողոքի ակցիաներ չկազմակերպելուն:
Ամեն օր կորոնավիրուսով վարակվածների թվերն աճում են հարյուրներով, նաև մահեր են արձնագրվում, պայքարի նոր մոտեցումներ իշխանությունների կողմից նկատելի չեն: Ավելին՝ և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները կարծես զբաղված են այլ հարցերով:
Արտակարգ դրության ընթացքում եղան նաև մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չնայած խնդրահարույց էին, այնուամենայնիվ ընդունվեցին՝ առանց ահնրային քննարկումների և մասնագիտական խոսքը հաշվի առնելու:
Այսօր կանդրադառնանք այդ նախագծերին:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը