Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր, վարչապետը մարզպետի ու նախարերների ուղեկցությամբ այնտեղ էր գնացել ծանոթանալու համայնքների խնդիրներին ու գյուղացիներին հուզող հարցերին: Բնակիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին ոռոգման համակարգին, գյուղվարկերին և այլ հարցերի:
Մի քանի ժամ գյուղացիների հետ շփվելուց հետո լուծումներ առաջարկելու փոխարեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում արեց գլխավոր եզրահանգումը, որ մինչև գյուղացին կոկիկ չհագնվի ու չգնա այգին մշակելու, խնդիրները չեն լուծվեի:
Այսօր կանդրադառնանք գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ներկայիս իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, ոլորտի զարգացման վերաբերյալ խոստումներին ու ներկայիս վիճակին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը