Չնայած հայտարարված արտակարգ դրությանը՝ այս ընթացքում էլ բողոքի ակցիաները չեն դադարում: Օրեր առաջ տուրիստական ավտոբուսների և երթուղայինների վարորդները ցույց էին անում՝ բարձրաձայնելով իրենց ոլորտի խնդիրների մասին:
Այսօր կանդրադառնանք վերջին երկու տարիների ընթացքում բողոքի ակցիաների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքին՝ տեսանյութերի միջոցով ցույց տալով նրանց դիրքորոշման փոփոխությունը:
Վարչապետ ընտրվելու առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այն հարցին, որ պետք է մեխանիզմներ մշակել, որ քաղաքացիների դիմումները սեղմ ժամկետներում հասնեն հասցեատերերին և արձագանք ստանան:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը