07 12 2020

Այն, ինչ Ալիևը երազում անգամ չէր կարող տեսնել, իրագործվեց այս իշխանությունների ձեռքով․ Արշակ Զաքարյան



Իշխանությունների ամեն անգամ փաստերով հերքելու ձևով մենք կարող ենք  արթնացնել հիպնոսացված զանգվածին։ Գործող իշխանությունների համար համար ավելի է հեշտ է իրենց մանիպուլյացիաները շարունակել վիրտուալ աշխարհում, աջակցել ֆեյքերի ստեղծմանը, հիպնոսացնել ժողովրդին։ Ես զարմանում եմ, թե որքան կարելի է չսիրել սեփական ժողովրդին՝ այսքան լկտիաբար աթոռից բռնվելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասնակից Արշակ Զաքարյանը։

«Այն, ինչ Ալիևը երազում անգամ չէր կարող տեսնել, իրագործվեց այս իշխանությունների ձեռքով: Տեսեք, թե ինչպես են ադրբեջանցիները մեզ նվաստացնում, տեսեք, թե հյուրանոցներում որ երկրի դրոշն է փռված որպես ոտնաշոր, ինչպես են իրենց պահում անգամ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, որտեղ բանակցում և ինքնապաշտպանությունն իրականացնում են գյուղերի քաղաքացիական տղամարդիկ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ