07 12 2020

Իշխանության դրսի հովանավորները ուղղակի պարտադրում են, որ կրթության մասին այս օրենքը ընդունվի. Մովսես Դեմիրճյան

Իշխանության դրսի հովանավորները ուղղակի պարտադրում են, որ կրթության մասին այս օրենքը ընդունվի. Մովսես Դեմիրճյան

Կառավարությունը վերջին նիստում ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, այն չզեկուվող հարցերի շարքում էր: Օրենքի նախագիծը բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել կրթական ոլորտում: Օրենքի նախագծի շուրջ զրուցել ենք Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մովսես Դեմիրճյանի հետ:

-Պարո՛ն Դեմիճյան, որո՞նք են այս նախագծի հետ կապված հիմնական մտահոգությունները:

Նախ պետք է նշել, որ նոր օրենքը հաշվի չի առնում հայկական իրականությունը, այն կտրված է մեր իրականությունից, նման է եվրոպական մի շքրք երկրներում գործող օրենքներին, բայց ոչ մի երաշխիք, որ այն գործելու է, օրինակը մեր հարևան Վրաստանն է, որտեղ տարիներ առեաջ գրեթե նույն փոփոխություններով ընդունվել է օրենքը, բայց այն չի գործել:

Իհարկե, հասկանալի է, որ եվրոպայում այդ օրենքը փոփոխությունների է ենթարկվել, բայց մենք իրավունք չունենք այդ օրենքը վերցնենք և բերենք այստեղ և ուղղակի կիրառենք, դրա հիմնավորումներից մեկը այն է, որ Հայաստանում մինչև այսօր մագիստրատուրան չի գործում, եվրոպայում այն ուներ սոցիալական և տնտեսական հիմքեր, եվրոպայում ուզում էին, որ բարձր կուսերի ուսանողները աշխատեն, և քանի որ շատ բուհեր ֆինանսավորվում էին հենց տնտեսվարողների կողմից, այլ կերպ ասած բիզնեսն է գնացել առաջարկել դա, իսկ մեզ մոտ դա ուղղակի չի գործել:

Երկրորդ խնդիրն այն է, որ ակադեմիայի կարգավիճակը հստակեցված չէ, իսկ ակադեմիան լուրջ կառույց է, այնտեղ բազմաթիվ աշխատողներ կան, եթե այսօրվա կարգավիճակը պետք է փոխվի, ապա պետք է օրենքով հստակ ամրագրվի նրա կարգավիճակը:

Երրորդ խնդիրն այն է, որ ռեկտորների նկատմամաբ ներկայացվող պահանջները մեղմացվում են, և նախարարությունը ստանում է պետական բուհերում ռեկտոր նշանակելու հնարավորություն, դա մի կողմից կարող է դիտվել որպես դրական երևույթ, այն իմաստով, որ բուհերը ունեն ներքին խնդիրներ և ոչ միշտ է, որ ընտրվում են մարդիկ, որոնք կարող են նորմալ ղեկավարեն, բայց այս օրենքով այդ խնդիրը չի լուծվում, այս օրենքով նախախարարին տրվում է մենաշնորհ, որով նախարարը ում ուզում , նրան նշանակում է, իսկ դա անընդունելի է, քանի որ նոր պահանաջներով նույնիսկ անհրաժեշտ չէ, որ ռեկտորը դոկտորի աստիճան ունենա, եթե գործող օրենքները չեն բավարարում նախարարությունը, պետք է միջանկյալ օրենքներ մշակեն, կամ քննարկումներ անեն: Երբ այս օրենքը դրվել է քննարկման, շատ բուհեր, ակադեմիական շրջանականեր տվել են եզրակացություններ և բացասական դիտողություններ, որոնք ըստ էության հաշվի չեն առնվել, եթե պետությունը փորձում է այս դիրքերից խոսել, դա սխալ է և ընդունելի չէ կրթության և գիտության համակարգի նկատմամբ: Սա ոչ մի կերպ չի համապատասխանում իշխանության հռչակած հանդուրժողականության, երկխոսության սկզբունքներին:

Չորրորդ խնդիրն այն է, որ բուհերը միշտ պետք է դուրս լինեն  քաղաքական որոշումներից, նախասիրություններից, քմահաճույքներից, մենք էսօր հակառակ պրոցեսն ենք տեսնում, այս օրենքով փորձ է արվում բուհերը վերցնել իրենց վերահսկողության տակ, փիլիսոփայական առումով այս օրենքը չի լուծում կրթության և գիտության էսօրվա խնդիրները, ինքը լուծում է այդ ոլորտները իշխանությանը հանձնելու խնդիրը: Կրթության և գիտության խնդիրները այդ դաշտում չեն, թե բուհը ազատ է, թե ենթարկվում է նախարարությանը, եթե իշխանությունը ուզում է խնդիրներ լուծել, պետք է գա, նստի քննարկումներ անենք, դա երկարատև պրոցես է, բայց միակ ճանապարհը դա է:

Անընդունելի էր նաև օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, որտեղ տարիքային սահմանափակում կար, մասնավորապես 65 տարեկանից գիտնականներին տուն ուղարկելը, դա ուղղակի հանցագործություն է, այդ տարիքում նման մարդիկ ահռելի փորձ ունեն, իրենց գիտելիքը սերունդներին փոխանցվելու մեխանիզմ պետք է մտածվի:

Իսկ դուք՝ գիտնականերդ, համալսակարաններն առհասարակ ինչպես եք պայքարելու այս օրենքի դեմ:

 Մենք այսօրվանից նախազգուշացնող բնույթի դասադուլ ենք սկսել, և մենք հույս ունենք, որ հետ կկանչվի օրենքը, չի մտնի ԱԺ, հատկապես, որ լուրեր կան, որ այս օրենքը հրատապ պետք է մտնի ԱԺ, այսինքն առանց քննարկման: Եթե ամեն դեպքում օրենքը ընդունվի և սկսկի կիրառվել, դա ունենալու է ցավոտ հետևանքներ կրթության ոլորտի համար, և դատելով իշխանության վերաբերմունքից, իրենք լուրջ ընդդիմություն կունենա կրթության գիտության և ուսանողության ոլորտում, պետք է սթափ նայեն իրենց քայլերին: Պարզ է, որ բոլորն էլ հասկանում են, որ այս իրավիճակում կրթության և գիտության մասին օրենքի գաղտնի, հապճեպ ընդունելը չի հետապնդում խնդիր լուծելու նպատակ, ամենայն հավանականությամբ մեր իշխանության դրսի հովանավորները և խորհրդատուները ուղղակի պարտադրում են, որ այս օրենքը արագ ընդունեն, դա անընդունելի է, հատկապես որ այս ոլորտում բոլորն էլ հասկացել են, որ այլևս լռելն անհնար է:

Մեկ շաբաթյան դասատուլիս հետո եթե արդյունք չեղավ, մենք պայքարի այլ ձևերի կանցնենք:  

Իսկ մասնավորապես կոնկրետ դրսի ի՞նչ ուժերի մասին է խոսքը և որտեղի՞ց այդ համոզմունքը:

Օրենքի նախագծում կա մի կետ, որը վերաբեում է հայագիտական առարկաներին, ուղղակի անհեթեթ կլինի մտածել, որ այս օրենքը ծագել է ներսից:

Մի դրական բան ամեն դեպքում այս լրենքում կա, դա վերաբերում է ՀՀ և եվրոպական երկրների համալսարանների հարաբերությանը, բայց դա որևէ բան չի փոխում թերություններում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ