26 11 2020

Այս իշխանության պատիժն այնպիսին պետք է լինի, որ նրանց նման մարդիկ այլևս չգան. Հովհաննես Իշխանյան



Երբ հանրային ընկալումների մասին եմ մտածում, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց է, որ նախորդ իշխանության ժամանակ ինչ-որ շարժումներ էին լինում՝ Մաշտոցի պուրակի, 150 դրամի, «Էլեկտրիկ Երևանի» և իհարկե իշխանափոխության, ավելի մեծ էին հանրային ընդվզման և արդյունքի հասնելու ցանկությունները, քան հիմա, երբ հայրենիք ենք կորցրել ու 100 հազարավոր մարդիկ մնացել են անտուն: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Ինչ վերաբերում է նախկինների վերադարձի մասին ստեղծված ընկալումներին, մեր զրուցակիցն ասաց. «Նախկին ասվածը ֆաշիզմի հնարած տերմինն է, որով ինքն ուղղակի քննադատության դիմաց պատնեշ է դրել: Պարզ մեթոդ է՝ ստեղծում ես հրեշ, որի հետ ասոցացնում ես մարդկանց և կանխում ես քննադատությունները»:

Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ