26 02 2024

«Արցախը հանձնենք՝ լավ կապրենք»․ որտե՞ղ են հիմա այդպես մտածող ու գրող մարդիկ․ Սերգեյ Մելքոնյան



Yerevan.today-ի տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների թեկնածու, «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Զրուցել ենք Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու, Վլադիմիր Զելենսկու Հայաստան հավանական այցի, ինչպես նաև Հայաստանում նոր պատերազմի հավանականության մասին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, Սերգեյ Մելքոնյանը նշեց․ «Հետևանքները շատ տարբեր կարող են լինել, սկսած տնտեսական, վերջացրած, որ Հայաստանի Ադրբեջանին զսպելու հնարավորություններից, որովհետև կան մարդիկ, որ մտածում են․ «Դե ռազմաբազայի կամ խաղաղապահ զորքերի ներկայությունը ոչ մի ձևով Թուրքիային չի զսպում»։ Երբ դու վերլուծում ես Հարավային կովկասում անվտանգության արխիտեկտուրան, դու հասկանում ես, որ դա զսպում է։ Օրինակ, եթե չլինի ռազմաբազա Հարավային Օսիայում, Աբխազիայում Վրաստանը կմտնի այդ տարածք»,- մասնավորապես նշել է Մելքոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ