Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 150-160 հազար տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի և այլն։ Այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք, հացի խնդիր չի լինելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը։
«Եթե հանակարծ մորթ եղավ, ՌԴ-ն որոշակի լիցենզիաներ չտվեց, մեզ մոտ կլինի անասունների գլխաքանակի մեծաքանակ անկում, ինչը ավելի բացասական հետևանք է ունենալու, քան կարճաժամկետ հացի խնդիրը, որովհետև անասունների վերականգնումը ավելի դժվար է լինելու, դրա համար մի քանի տարի է պետք լինելու վերականգնելու համար»-, ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով, դա նշանակում է մսի, կաթնամթերքի, թռչնամսի հավկիթի գնի թանկացում է լինելու։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը