«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվերակելու։ ԱԺ-ում այս մասին հայատարեց խմբակցության պատագամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Սա էլ կդառնա երրորդ տարին, որ հիմնական երաշխիքներից մեկը հանրային ծառայության վարձատրության խախտվում է և հետ քայլ է կատարվում։ Հանրային ծառայողի բազային վարձատրության չափը, որով ձևավորվում է ամբողջ վարձատրության համակարգը պետք է նվազ չլիներ և տարիներ շարունակ այդ սկզբունքը գործել է նվազագույն աշխատավարձից 80 տոկոսից։ Հիմա արդեն 70 տոկոս 2020 թվականին իջեցվել է․․․»,- իր խոսքում ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով, այն փաստարկները, որը բերում է կառավարությունը, թե բյուջեն հնարավորություն չունի ընկալելի չեն։
Պատգամավորը հիշեցրեց, որ վարձատրության բարձրացման վերաբերյալ իշխանությունը շարունակաբար խոստումներ է տվել, հատկապես ընտրություններից առաջ։
«Ցանկության դեպքում միջոցներ կարելի է գտնել նույն պարգևատրումների համակարգից գոնե բարձրացնելու այնչափ, որքան միջին գներն են աճել, որը կլիներ գոնե ժամանակավոր։ Այնպես որ, սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում»,-ասաց Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը