Կորցրել ենք 1300 հա նռնենիների այգիներ, 300 հա արքայանարինջի այգիներ, խաղաղի այգիներ շատ լուրջ քանակությամբ այգիներ, սոխի ցանքատարածություն Արցախում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը։
«Ընդհանուր շուրջ 3000 հա այգի ենք կորցրել, անցել է հակառակորդին: Խոսքն այսօրվա շուկայական մեծածախ գներով տարեկան ավելի քան 100 մլն գումարի մասին է։ Ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Լեռնային Ղարաբաղի համար դա կարևոր ցուցանիշ էր»,- ասաց Բերբերյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը