04 02 2021

Տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8,9 մլրդ դոլար․ Ատոմ Ջանջուղազյան



Ենթադրվում է Կառավարության պարտքը կմոտենա 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 մլնի միջակայքում է, Կենտոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարությաննիտսից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հարցին, ո՞րն է պետական պարտքի ամենաբարձր շեմը, այն կարո՞ղ է մոտենալ 90 տոկոսի, Ջանջուղազյանն ասաց, որ զարգացող երկրների համար 70-ից բարձր պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը, երբ հստակ չէ հետ վերադարձի սցենարը, համարվում է միջին ռիսկայնություն ունեցող. «Մենք պետք է հիմա բոլորով դիտարկենք այն սցենարները, որոնք թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայքը: Պետք է ջանք գործարկենք, որ վերառանանք այս շեմին: Մենք պետք է մտածենք, ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ի աճելու մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ