06 11 2020

Սահմանամերձի համար՝ 800 մլն դրամ, մետրոպոլիտենի համար 2,7 միլիարդ դրամ․ ՏԿԵ-ի հատկացումները



Կառավարությունը 2021-ի պետբյուջեից 800 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախարարության հաջորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3  մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են: Աշխատանքի վարձատրության հոդվածով ծախսերը 1.3 մլրդ են, որը 2020-ի պետբյուջեի հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է:

Տերտերյանի տեղեկացմամբ՝ քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի գործունեության ապահովման նպատակով կհատկացվի 2.7 միլիարդ, վերգետնյա էլեկտրատրանսպորտի համար՝ 628.3 միլիոն դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ