Պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 30-ի որոշմամբ 24, որոշ դեպքերում նաև 48 ժամով կասեցվել են որոշ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեությունները:
Պարետը ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ և հիմք է ընդունել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մայիսի 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքների արձանագրությունները:
24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «ԽՈՍՊ» ՍՊԸ, Արարատի մարզ, գ. Այնթապ, Երևան-Մեղրի մայրուղի
2) Ա/Ձ «Արթուր Մխիթարյան», Արարատի մարզ, գ. Այնթապ , Երևան-Երասխ մայրուղի
2-րդ կմ
3) Ա/Ձ «Արսեն Մստոյան», Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, Երևան-Արտաշատ խճ.
4) Ա/Ձ «Ալեքսան Սահակյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարենցի 10/7
5) Ա/Ձ «Հռիփսիմե Գևորգյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարնեցի 13
6) Ա/Ձ «Գյուլփերի Հարությունյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարենցի 1
7) Ա/Ձ «Սերգեյ Շիլաջյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Գորկու 58
8) Ա/Ձ «Զաքարե Սարգսյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Կրուպսկայայի փ. 8
9) Ա/Ձ «Վեհանձն Հարությունյան», Վայոց ձորի մարզ, գ. Արենի, Նորավանքի համալիր
10) Ա/Ձ «Կարապետ Թամրազյան», Տավուշի մարզ, ք․Դիլիջան, Հաղարծին բնակավայր,
Գետափնյա 1
11) Ա/Ձ «Սամվել Բախշյան», Տավուշի մարզ, ք․ Իջևան, գ․ Բագրատաշեն փող․19/67
12) Ա/Ձ «Վանիկ Սարգսյան», Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան 97
13) Ա/Ձ «Արմեն Հարությունյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն
14) «Ա/Ձ «Հարություն Մուրադխանյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն, փող 5/1
15) Ա/Ձ «Վրեժ Թամրազյան», Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Թբիլիսյան խճ․ 44/1
16) Ա/Ձ «Քնքուշ Բեկվերդյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն
17) Ա/Ձ «Սասուն Աղեկյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն 19 փող., 25/1
18) Ա/Ձ «Սպարտակ Խաչիկյան», Տավուշի մարզ, գ․ Բաղանիս 1 փող., 116
19) Ա/Ձ «Ալբերտ Մալյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գր․ Լուսավորիչի 54
20) Ա/Ձ «Սիրանուշ Եղիկյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 47-1
21) Լիլ Գև ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 3-81
22) Ա/Ձ Վահագն Հակոբյան, ք. Երևան, Կորյուն 21, տարածք 9
23) Իսկանդեր ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1/17
24) Ա/Ձ Հաբիբ Կաջաջյան, ք. Երևան, Թամանյան 1-2
48 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Առ. Քեյ ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1, տարածք 16
2) Քորդոբա» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1-1 տ․
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին հանձնարարվել է կայացված որոշման մասին տեղեկացնել տնտեսվարողներին: Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը