Հայաստանի Կառավարության գործունեությունն առաջիկա 5 տարում ուղղվելու է բարձրտեխնոլոգիական, արդյունաբերական և էկոլոգիական ամենաբարձր պահանջներին համապատասխանող, արտահանմանը ուղղված, մրցունակ և ներառական տնտեսության կառուցմանը: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Կառավարության հիմնական խնդիրն է զբաղվածության խրախուսումը և աղքատության կրճատումը: «Ինչպես գիտեք, 2019 թվականը առաջին հետհեղափոխական լիարժեք տարին էր, և հենց այդ տարին պետք է մեզ պատկերացում տա նոր հետահեղափոխական Կառավարության և քաղաքական մեծամասնության ներուժի մասին»,- շեշտեց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը