Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 10-րդ միջոցառումը և ընդհանրապես այդ միջոցառումներն ունեն օպերչատիվ բնույթ։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մեր որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն՝ ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ վարած մեր քաղաքականության և ապագային միտված մեր քաղաքական պատկերացումների հետ:
Այս որոշումը նույնպես այն դեպքերից է, երբ որ կա այդպիսի ռազմավարական մոտեցում և հիմքում դրված է միկրոձեռնարկությունների գրանցած շրջանառությունը: Այսինքն, միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների միջոցով, նրանք ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: Ինչու եմ ասում՝ այս ծրագրով, քանի որ սա տնտեսական աջակցության ծրագիր է և, ըստ էության, այս ծրագրով այդ մարդիկ տնտեսական գործունեություն չեն ծավալել և պետք է նայենք, թե նրանց ինչպիսի աջակցության փաթեթներ կարող ենք առաջարկել», - ասաց վարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը