06 04 2020

Հայաստանը կընկնի նոր վարկային բեռի տակ

Հայաստանը կընկնի նոր վարկային բեռի տակ

Կառավարությունը նոր վարկ է վերցնում։

Գործադիրի ապրիլի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի թվում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու հարցն էր։

Վարկային միջոցները կազմում են 17,9 մլն եվրո։

Ծրագիրը հանդիսանում է 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» (վարկ թիվ 8483-AM) 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը:

Հիմնական վարկային համաձայնագրի միջոցներից 17,6 մլն ԱՄՆ դոլարը հատկացվել է Հայաստանի խոցելի համայնքներում թվով 100 համայնքային ներդրումային միկրոծրագրերի իրականացման համար (մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի մատակարարում, առաջնային առողջապահական հաստատություններ, և այլն), որոնցից 89-ն ավարտված են:  Եվս 10,1 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է իրականացվող տարածքային բարեփոխումների շրջանակներում խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ենթածրագրերի իրականացման համար՝ առ այսօր ավարտվել է 11 ենթածրագիր (1,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), 8 ենթածրագիր գտնվում են իրականացման փուլում (1,28 մլրդ
ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), ևս 16-ը՝ նախապատրաստվում են (հաշվարկային արժեքը՝ 2,3 մլրդ ՀՀ դրամ): Ենթածրագրերը հիմնականում ուղղված են խոշորացված համայնքներին՝ կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների մատակարարմանը համայնքային ծառայություններ մատուցելու կամ բարելավելու համար (ինչպիսիք են` աղբի հավաքում, փողոցների վերանորոգում և ձյան մաքրում, ինչպես նաև արտոնյալ գներով գյուղտեխնիկայի վարձակալություն ֆերմերներին և այլն):

Առաջարկվող Լրացուցիչ ֆինանսավորման Ծրագրի նպատակը մնացել է նույնը, ինչ-որ հիմնական վարկային համաձայնագրում էր նշված, այն է՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների  որակի և օգտագործման ու հասանելիության բարելավումը:

Ծրագիրը, ըստ հիմնավորման, բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

  • 1․ Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը (ընդհանուր արժեքը՝ 6,2 մլն եվրո, որից 4,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ): Աշխատանքներն ընդգրկում են.
  • 2. Օժանդակություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին (ընդհանուր արժեքը՝ 16,7 մլն եվրո, որից 12,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ): Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է.
  • 3․ Բաղադրիչ 3. ՀՏԶՀ-ի ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում (2,5 մլն եվրո, որից 0,9 մլն վարկային միջոցներ). Նախատեսվում է.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ