Մարտի 16-ի ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել՝ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն։ Այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ում ընդունված մի շարք որոշումներին։
«Ապրիլի 3-ին նույնպես այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց, խորհրդի հերթական նիստի ժամանակ և ցանկն ընդլայնվեց։ Այն վերբերվում է բժշկական նշանակության ապրաքներին և դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին, ցանկն արդեն հասանելի է։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 3-ը, այսինք վեց ամիս ժամանակահատվածով։ Մյուս որոշումը 3 ամիս ժամանակահատվածով արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Խոսքը վերբերվում է առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներին, այսինքն պարենային ապրանքատեսակների»,-ասաց Վարոսյանը և հավելեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները բոլոր տեսակի ներքին առևտրում դրանց վրա արգելքը չի տարածվում։
Անդրադառնալով այն սահմանափակումներին, որոնք գործում են ՀՀ տարածքում գործող տնտեսական գործունեության, Վարոսյանը նշեց, որ ցանկը պարբերաբար վերանայվում է, գործունեության տեսակներ են ավելացվում կամ հանվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը