Այսօր կառավարությունը պետք է ժողովրդի համար պարզ, հասկանալի 4-5 քայլեր անի: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք այսօր ունենք կարանտինի իրավիճակ, որ մարդիկ տանը նստած են, իսկ մենք ունենք ոչ պետական հատվածում 436 հազար աշխատող մարդ, որից 200 հազարն աշխատում է օրավարձով: Այսինքն մարդը բացի այն, որ օրվա վարձը չի ունենալու, նաև գումարվում է իր սպառողական վարկը: Այսօր մենք 560 հազար սպառողական վարկ ունենք: Մարդը պետք է հստակ իմանա, որ 3-րդ օրը, 4-րդ օրը իր գումարը հստակ պետք է ստանա: Մարդկանց պետք է 2-3 ամիս նվազագույն աշխատավարձի չափով, որը 68-70 հազար դրամ է, գումար տալ: Քանի որ բյուջեով նախատեսված են մեծ կապիտալ ծախսեր, թող կառավարությունը պետական գնումների կոշտ համակարգը թուլացնի, որ շատ մարդիկ գան այդ տենդերները հաղթեն, և կառավարությունը ցույց տա աշխատատեղերը, որտեղ այդ մարդիկ պետք է գնան աշխատեն»,-հայտարարեց Մելքումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը