25 03 2020

Կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան. Վարազդատ Կարապետյան

Կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան. Վարազդատ Կարապետյան

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի ընկերներ, ամիսներ տևած գործընթացն ավարտվեց նրանով, որ Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ անվավեր ճանաչեց varks.am վարկային կազմակերպության լիցենզիան։

Սա հերթական զգուշացում է այն մասին, որ կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան։

Իհարկե, սա ստեղծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես, այս կազմակերպության աշխատակիցները առաջիկայում կարող են կորցնել աշխատանքը, բայց վստահ եմ, որ ֆինանսական ոլորտում այլ աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է։
Մենք նույնպես կքննարկենք այս հարցը և լուծումներ կառաջարկենք։

Այս օրերին հատկապես բոլորս պետք է ավելի պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ։
Պատասխանատու վարկավորումը այլընտրանք չունի։

Հ.Գ. Քանի որ շատ հարցեր են հնչում մարումների հետ կապված, ապա խնդրում եմ հիշեք, որ վարկ վերցնողը նույնպես պատասխանատու պետք է լինի իր ստանձնած պարտավորության կատարման առումով։ Վերցրած վարկերը ամեն դեպքում պետք է վերադարձնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ