30 10 2019

Ովքե՞ր են 1000 խոշոր հարկատուները և ի՞նչ փոփոխություններ են գրանցել

Ովքե՞ր են 1000 խոշոր հարկատուները և ի՞նչ փոփոխություններ են գրանցել

ՊԵԿ-ը հրապարակել է 2019թ․ երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։  2019-ին 1000 խոշոր հարկատուները առաջին 9 ամիսներին վճարել են շուրջ 764,55 մլրդ դրամի հարկ:

Ցանկի առաջատար հնգյակը չի փոփոխվել։ Առաջին հորիզոնականում նախորդ եռամսյակի տվյալների նմանությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը վճարել է 40,59 մլրդ դրամի հարկ:

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 40,277 մլրդ դրամի հարկ: Երրորդում« Գազպրոմ Արմենիան» է՝ 33.62 մլրդ դրամի հարկով: 4-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն 9 ամսում վճարել է 13,36 մլրդ դրամի հարկ։5-րդ հորիզոնականում Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ 12․52 մլրդ հարկ ցուցանիշով։

6-րդ խոշոր հարկատուն «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 10,75 մլրդ դրամի հարկ: 7-րդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը վճարել է 10,53 մլրդ դրամի հարկ: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 8-րդ-ն է՝ 9,7 մլրդ դրամի հարկով։

9-րդ հորիզոանականում  «Ջեյ Թի Այ Արմենիան» է՝ 9,26 մլրդ դրամի հարկով, իսկ տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ 9,1 մլրդ դրամի հարկերով:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ»-ը բացակայում է առաջին տասնյակից, չնայած նախորդ տարի 4-րդ խոշոր հարկատուն էր: 

2019 թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ