Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։
Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։
Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը