02 05 2019

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը



Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Դրա համաձայն, 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը՝

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել Վարկառուի՝ ճանապարհների համար պատասխանատու համապատասխան նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

  • Կենսական նշանակության ճանապարհային ցանցում մոտ 450 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքների իրականացում:
  • Պիլոտային սկզբունքով հիմնանորոգման և ընթացիկ պահպանման աշխատանքների իրականացում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 23.4կմ երկարությամբ ընտրված հատվածներում`Հիմնանորոգման և պահպանման պայմանագրի պայմանների համաձայն և Հիմնանորոգման և պահպանման երկու պայմանագրերի շրջանակներում մոտ 23կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն:
  • Ծրագրի շրջանակում հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով մանրամասն նախագծային ուսումնասիրության, տեխնիկական հսկողության աշխատանքների եւ անկախ տեխնիկական աուդիտի իրականացում:
  •  Ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ճանապարհի` վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածների բարելավում,  Ծրագրի շրջանակներում հիմնանորոգված բոլոր ճանապարհներին «Ապահով գյուղերի» իրականցման հետ կապված աշխատանքներ և ճանապարհային նշանների ձեռքբերում և տեղադրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ