19 04 2019

Եթե մենք 1000 մարդու դարձնենք գործազուրկ, որտե՞ղ են նրանք աշխատանք փնտրելու. Արթուր Գրիգորյան



ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը կոչ է անում ցեմենտի արտադրության և ներկրման շուրջ ծավալվող քննարկումները էմոցիոնալ դաշտից տեղափոխել բովանդակային հարթություն և ի վերջո լուծումներ գտնել արդեն 15 օր քննարկվող հարցի շուրջ:

Պատգամավորի խոսքով՝ կարծիք կա, թե ԲՀԿ-ն կողմ է, որ ՀՀ ներկրվող ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրա պետական տուրք սահմանվի, քանի որ ցածր տուրքի պարագայում տուժելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը:

«Եկեք հասկանանք, թե ով է լինելու այս նախագծի տուժողը: Հաստատ «Արարատ ցեմենտը» տուժող չի լինելու, «Արարատ ցեմենտը» լինելու է շահող»,- ասաց Գրիգորյանը: Եթե պետությունը խրախուսի սահմանին էժան հումքի ներկրումը, «Արարատ ցեմենտն» էլ ստիպված կլինի կրճատել աշխատուժը:

«Կլինկերի արտադրության համար գործարանը ծախսվող էլեկտրաէներգիա և գազ չի ծախսի, աշխատավարձ էլ քիչ կվճարի: «Արարատ ցեմենտն»-ին պետք չի պահել 1400 աշխատակից, 400 աշխատակիցն էլ է բավարար, որ պատրաստի հումքի ներկրման դեպքում կարողանա արտադրել նույնքան ցեմենտ, որքան արտադրում է ներկայումս՝ առանց հումքի ներկրման»,- նկատեց Արթուր Գրիգորյանը:

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ