17 04 2019

Պատգամավորները կարող են ՍԴ-ում վիճարկել վարչապետի անգործությունը. Արծվիկ Մինասյան



«Փոփոխության է ենթարկվում պետական կառավարման մի հսկայական համակարգ, ու դուք ասում եք` մենք չգիտենք` ինչ ազդեցություն է ունենալու: Սա աբսուրդ է: Սա հակաօրինական է»,— մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախաձեռնությունը պետք է Ազգային ժողովի` ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների սեղանին դրվի իր ազդեցության ամբողջ փաթեթով, իր կանխատեսումներով. «Ավելին` ներկա կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է` ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշման համար»,— ասաց Մինասյանը:

Նախկին նախարարի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է իշխանությունը ամեն գնով փորձում խախտել սահմանադրությունը. «ԱԺ պատգամավորներից 27-ը կարող են դիմել դատարան և վիճարկել թե՛ վարչապետի և թե՛ նախագահի անգործությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ