Կառավարությունը մարտի 21-ի նիստում 43 րոպե քննարկումից հետո հավանություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների առաջարկին։
Արտակ Զեյնալյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։ Ուշագրավ քննարկում-բանավեճը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը