05 01 2019

Հայաստանը և Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են

Հայաստանը և Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է Կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը հաղորդել է  Կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին:

Ըստ որոշման՝ ԱՄՆ-ն  կշարունակի վճարել ՄԱԿ-ի բոլոր ծախսերի հնարավոր առավելագույնը՝ 22%: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից եւ դարձել ՄԱԿ-ի բյուջեի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կծածկի ՄԱԿ-ի բյուջեի 12 տոկոսից ավելին: Այս մասին հաղորդում է  «Թբիլիսյան շաբաթը»:

Յուրաքանչյուր երկիր պարտավոր է Կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը վճարել, ընդ որում խոշորագույն երկրների համար սահմանափակում է  սահմանված՝ առավելագույնը 22 տոկոս, ամենաաղքատ երկրների համար՝ առավելագույնը 0,01 տոկոս:

Խոշորագույն հովանավորների թվում են Ճապոնիան (8,564 տոկոս), Գերմանիան (7 տոկոս) եւ Ֆրանսիան (4,427 տոկոս):

ՄԱԿ բյուջեի մասնաբաժնով Ռուսաստանը 8-րդ տեղում է (2,405 տոկոս):

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենամեծ բեռը բաժին է ընկնում Ղազախստանին` 0,187 տոկոս, մնացածը` 0.1 տոկոսից պակաս:

Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի բյուջեի 0,049 տոկոսն ապահովել, Վրաստանը` 0,008 տոկոսը, Հայաստանը` 0,007 տոկոսը: Այսպիսով, Վրաստանը եւ Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ