13 12 2018

«Ռոսնեֆտ»-ը հրաժարվել է աշխատել Իրանում

«Ռոսնեֆտ»-ը հրաժարվել է աշխատել Իրանում

Ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը ծրագրում էր համատեղ նախագծեր իրականացնել Իրանական ազգային նավթային ընկերության հետ՝ մինչև 30 մլրդ դոլարի չափով ներդրումներով, հրաժարվել է այդ մտքից: Այս մասին գրում է Ведомости-ն` հղում տալով ռուսական ընկերության թոփ-մենեջերների հետ ծանոթ երեք աղբյուրների:

Նրանցից մեկն ասում է, որ բանակցությունները դադարեցվել են 2018-ի ամռանը` Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի հետ կապված: Ըստ մյուսի աղբյուրի` փոխվել է ռուսական ընկերության ռազմավարությունը. այն ցանկանում է կենտրոնանալ ՌԴ-ի ներսում աճի վրա:

«Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ