30 07 2018

Ո՞ր երկրներում է բենզինն ամենաթանկը և ամենաէժանը

Ո՞ր երկրներում է բենզինն ամենաթանկը և ամենաէժանը

Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհում ամենաէժան և ամենաթանկ Աի-95 տեսակի բենզինն ունեցող երկրների ցանկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով՝ ամենաէժան վառելիքը վաճառվում է Վենեսուելայում, որտեղ մեկ լիտր բենզինը 0.01 դոլարից պակաս արժե: Երկրորդ հորիզոնականում Իրանն է՝ 0.28 դոլար արժեքով, իսկ եռյակը եզրափակում է Քուվեյթը՝ մեկ լիտր բենզինի 0.35 դոլար արժեքով:

Ամենաէժան բենզինով երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Նիգերիան (0.41 դոլար), Եգիպտոսը (0.43 դոլար), Սաուդյան Արաբիան (0.54 դոլար), Մալայզիան (0.54 դոլար), Ինդոնեզիան (0.67 դոլար), ԱՄԷ-ն (0.68 դոլար) և Ռուսաստանը (0.72 դոլար):

Համաձայն ցանկի՝ աշխարհում բենզինն ամենաթանկը Հոնկոնգում է (2.09 դոլար), Նորվեգիայում (2.02 դոլար) և Նիդերլանդներում (1.93 դոլար): Առաջին տասնյակում են նաև Հունաստանը (1.91 դոլար), Պորտուգալիան (1.83 դոլար), Ֆինլանդիան (1.79 դոլար) և Ֆրանսիան (1.78 դոլար):

Հուլիսի 23-ի տվյալներով՝ Աի-92 տեսակի բենզինի գինը Ռուսաստանում կազմում է 41.53 ռուբլի՝ մեկ լիտրի դիմաց, ԱԻ-95-ը 44.59 ռուբլի արժե, Աի-98-ը՝ 49.84 ռուբլի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ