Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը», որը ստեղծվել է «Լիդիան Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ, մայիսի 22-ին ներկայացրեց տարեկան առաջին հաշվետվությունը։ Հաշվետվությունում մանրամասն ներկայացված է 2017 թավականի ապրիլից 2018 թվականաի մարտն ընկած ժամանակահատվածում Ամուլսարի ծրագրի շրջանակներում իրականացված սոցիալական, բնապահպանական և կառավարման գործառույթների վերաբերյալ փորձագիտական գնահատական:
Փորձագիտական խումբը մշակել է նաև 19 առաջարկներ, որոնք կամապնդեն «Լիդիանի» գործունեությունը ծրագրի ընթացքում։
Զեկույցի ներկայացման ժամանակ ակտվիստների մի խումբ ներս մտավ ճեպազրույցի սրահ և փոքրիկ բողոքի ակցիա իրականացեց ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը