«Ի՞նչ եք ուզում ավտոներկրողներից․ տեսե՞լ եք՝ Ուզբեկստանում ինչ է կատարվում, կիլոմետրերով հերթեր են․ մեր ավտոներկրողները բիզնեսը տեղափոխում են ուրիշ երկրներ, ասում են՝ ստեղ այլևս գրավիչ չէ»,- խորհրդարանում ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում է արել, որով առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։
«Շատ սխալ եք վարվում ոլորտի հետ, հետևողական ամեն ինչ անում եք, որ էդ բիզնեսը ՀՀ-ից տեղափոխվի ու հավատացեք՝ արդեն տեղափոխվել ա։ Մեր բյուջե միլիարդավոր դրամներ չի մտնելու՝ ձեր թեթև ձեռքով»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը