31 10 2023

ՀՀ-ում բենզինի գնային տատանումները կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ․ Գեղամ Գևորգյան

ՀՀ-ում բենզինի գնային տատանումները կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ․ Գեղամ Գևորգյան

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ բենզինի եւ դիզվառելիքի գներին:

Նա տեղեկացրեց, որ լայնածավալ ուսումնասիրություններ են կատարվում ոլորտում, որի արդյունքները գրեթե պատրաստ են և առաջիկայում կհրապարակվեն:

2022-ի հունվարից 2023-ի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ պարզվել է, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչպես է բենզինի և դիզվառելիքի գինը Հայաստանում դարձել ինդիկատոր այն պարագայում, երբ ՀՀ-ում հեղուկ և ոչ հեղուկ գազի սպառումն ավելի մեծ է. «Կարծում եմ, որ որոշակի ուռճացման ֆենոմեն այստեղ կա»:

Ինչ վերաբերում է հեղուկ գազի շուկային և վերջինիս գնի բարձրացմանը, ապա այդ մասով տատանումները կապված են ՌԴ-ի շուկայում առկա տատանումների հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ