15 03 2022

Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում․ Էդգար Էլբակյան

Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«ԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ

  • ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգի անպաշտպանության նախարարությունը իբր «հերքել է» Հանդ գյուղատեղիի, Ներքին Հանդ գյուղի գերեզմանատան և ջրի աղբյուրի գրավման լուրերը։
  • Եթե կոլաբորացիոնիստերենից թարգմանենք սրանց գրածը, կստացվի հետևյալը՝ «մենք Սյունիքի էդ 2 կիլոմետրանոց հատվածը հլը էն բանավոր փոխըմբռնման վախտերով էինք հանձնել թուրքերին՝ ճամփա հարթելով Կապան-Մեղրի մայրուղու գրավման համար, ուղղակի անտեր ձյունը խանգարում էր, չէր թողնում մեր թուրք ախպերները դիրք կահավորեին նորմալ, հիմա են կահավորել, ի՞նչ եք չուզողություն անում»։
  • Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը զավթված է թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգի կողմից, որ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կոլեկտիվ շահերը։
  • Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում։ Ճշմարիտ քաղաքական հայը չպիտի հավատա ինչպես բուն թյուրքերի, այնպես էլ նրանց հայաստանյան դրածոների ոչ մի խոսքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ