11 03 2022

Մեր պետականության կորուստը նաև իր միջով էր անցնում․ Լիլիթ Գալստյանը՝ Ալվարդ Պետրոսյանի մասին



Ալվարդ Պետրոսյանը սովորեցրել է իմաստություն, հայրենիք, նվիրում, մտավորականի խիզախում, չընկրկել և խիղճ։ Անկախության հրապարակում մի սրճարան կար․ այնտեղ միշտ մեր «խիղճն» էր հավաքվում՝ մտավորականներ, և Ալվարդի շուրջը այդ զրույցները ծավալվում էին։ Թեև մենք սերնդակից չէինք, բայց սենդակից էինք անկախություն, պետականություն ունենալու ցավով։ Ալվարդն ինձ նաև կուսակցական ընկերուհի էր և մենք նույն երազն ունեինք՝ անկախ, միացյալ Հայաստանի երազը։ Բայց այդ ճանապարհն անցնում էր Հայաստանի այսօրվա պետականության կերտումով։ Ու այս բոլոր 30 տարիներին Ալվարդը եղել է ոչ միայն իմ կուսակցական ընկերուհին, այլև իմ մտավորական ընկերը։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ