08 03 2022

Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն

Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:

Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հիշեցնենք՝ մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ