Արցախում ադրբեջանցիները մարտի 4-ին կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, այնուհետեւ բարձրախոսով հայտարարել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ պարագայում բռնի ուժով իրենք դա կանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գյուղացիները դեպքից անմիջապես հետո դիմել են վարչակազմի ղեկավարին, խաղաղապահներն են շատ արագ եկել ու կարողացել են հանդարտեցնել, բայց գյուղատնտեսական աշխատանքները հնրավոր չի եղել շարունակել եւ դադարեցվել են: Խաղաղապահները խոստացել են, որ 1 ամիս շարունակ իրենք գյուղացիների կողքին կլինեն,դաշտում գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելիս, մինչեւ լուծում կգտնեն»,- պատմեց պատգամավորը:
Նշենք, որ նույն ձեռագրով հակառակորդը օրեր առաջ Խրամորթ գյւողում էր գյուղացիներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Միջադեպը հարթվել էր խաղաղապահների միջամտության արդյունքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը