01 03 2022

ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական տեխնիկայի համար կանաչ միջանցք է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, գրում է korrespondent.net-ը։

Նրա խոսքով՝ ռուսական մեքենաների շարասյունը Օսոևկայից ուղևորվում էր Կրասնոպոլ։ Կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կանաչ միջանցք Օսոևկայից եկող թշնամու տեխնիկայի համար։ Այնտեղ պատանդներ են՝ մեր գերիները։ Շարասյունն ուղևորվում է գերիներին փոխանակելու։ Կանաչ միջանցքը կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի հրամանով», - ասել է Ժիվիցկին։

Նշվում է, որ ռուսական գերությունից վերադարձել են տարածքային պաշտպանության հինգ մարտիկ։ Նրանք փոխանակվել են ռուս սպայի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ