Մեկնարկում է վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համահայկական ստորագրահավաքը։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը:
«Ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր (որը, ի դեպ, միայն Երևանում չի լինելու, ՀՀ բոլոր մարզերում ենք լինելու, նաև Արցախում), և՛ առցանց տարբերակով, որը կարևոր է սփյուռքի համար»,- ասաց Հոխիկյանը:
Թե ինչու են այդ գործընթացը Եռաբլուրից սկսում, Հոխիկյանը նշեց․է. «Այսօր հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Զորավար Անդրանիկի ծննդյան օրն և 157-ամյակի առիթն օգտագործում ենք, որ այստեղից սկսենք: Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք դարձան թուրքի հետ գործարքի զոհ: Մենք այդքան զոհ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային գործարքը թշնամու հետ: Հետևաբար, հանուն այս տղաների, մենք պարտավոր ենք միավորվել և միասին գնալ այս ճանապարհով»,- ասաց Նաիրի Հոխիկյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը