«44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովում ընդգրկված փորձագետներն իրենք պետք է պատասխան տան, թե պատերազմի ժամանակ ինչո՞վ են զբաղված եղել: Այս հանձնաժողովը չի կարող անաչառ լինել, շեղվելու է և ամեն ինչ գցի «հներ»-ի վրա՝ արդարացնելով իշխանությանը։ Մենք հետամուտ ենք լինելու, որ պատերազմի հանգամանքները հայտնաբերվեն, և մեղավորները պատասխանատվություն կրեն», - այս մասին 24News -ի հետ զրույցում ասել է«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ընդդիմության այն որոշմանը, որ չեն մասնակցելու պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:
«Պետք է հետաքննել, թե երկարատև փորձառություն ունեցող բանակը ինչպե՞ս երեք տարում իր համբավը փիառի վերածեց և մարտական կարողությունները զրոյացվեցին: Անընդհատ հիշում ու շահարկում են Վազգեն Սարգսյանին, նրա մեկ կոչով մի ամբողջ ժողովուրդ համախմբվեց, այս իշխանության կոչով քանի՞ հոգի համախմբվեց: Սարդարապատում, Արցախի առաջին ազատամարտին հայ ժողովուրդը միասնականության շնորհիվ հաղթանակեց, մինչ 44-օրյա պատերազմը ժողովրդին մասնատել էին հների-նորերի, սևերի-սպիտակների: Փաշինյանը կոչ էր անում՝ առյուծ տղերքն առաջին գծում կռվում էին, առյուծ տղերքին պետության առյուծ ղեկավար էր պետք, որը չունենք»,- ավելացրել է Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը