11 02 2022

«Գելլափ»-ի նոր հարցումները՝ Թուրքիայի սահմանի բացման, Ղազախստան խաղաղապահ ուղարկելու և այլ հարցերի մասին

«Գելլափ»-ի նոր հարցումները՝ Թուրքիայի սահմանի բացման, Ղազախստան խաղաղապահ ուղարկելու և այլ հարցերի մասին

«GALLUP International Association»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը «Երևանցիների Ձայնը» ամենամյա հետազոտության ծրագրի շրջանակներում ներկայացրել է արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ հարցումների արդյուքները։

Այսպես․

Երևանցիները վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում դրական փոփոխությունները գնահատել են ավելի շուտ դրական, շուրջ 45․8 տոկոս, ավելի շուտ բացասական շուրջ 20․6 տոկոս։

Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները հարցին քաղաքացիների 35․8 տոկոսը պատասխանել է հասարակական տրանսպորտի խնդիրները, 22․9 տոկոսը պատասխանել է աղբահանության խնդիրը, 17․6 տոկոսը պատասխանել է գնաճը։

Ինչպես են գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Հայկական խաղաղապահների 100 հոգանոց զորախումբը ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու որոշմանը քաղաքացիների 36․8 տոկոսը պատասխանել է ընդհանրապես բացասական, 18․8 տոկոսը ավելի շուտ դրական։

Հավանություն տալիս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը հարցին 54․6 տոկոսը ընդհանարապես հավանություն չի տալիս, միանշանակ 6․9 տոկոսը միանշանակա հավանություն է տալիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ