29 01 2022

Խորհրդարանում մենք չենք կարողանում դիմակայել մամուլի դեմ իրականացվող արշավներին․ Թագուհի Թովմասյան



 

Մամուլի անկախությունն ընդհանրապես կախված է լրագրողների անկախ լինելուց։ Ժուռնալիսների միության համագումարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այո, բացարձակ անկախ լրատվամիջոցներ գուցե աշխարհում գոյություն չունեն, բայց անկախ լրագրողներ և անկախ մտածողություն ունեցող մարդիկ վստահաբար կան և հենց այդ անկախության վրա է մեր հույսը, և հենց այդ անկախությունն է, որ մեզ հասցրել է այն գնահատականին, որ այսօր կարող են ասել, որ Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը հենց 4-րդ իշխանությունն է։ Չնայած այսքան մարտահրավերներին, այսքան դժվարություններին, որ առաջացնում է իշխանությունը, նաև 21-րդ դարը, որովհետև ինտերնետն ավանդական մամուլին խժռեց, բայց ամեն դեպքում մենք պետք է նկատի ունենանք, որ մասնագիտական համքարության և միասնականության դրսևորումները շատ կարևոր են»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ