12 02 2025

Կեղծ ժողովրդավարություն քարոզող իշխանությանը ԵՄ ոչ մի երկիր չի սպասում․ Թագուհի Թովմասյան



 

ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից թվարկեց վերջին շրջանում բացահայտված և հայտնի բազմաթիվ կոռուպցիոն դրվագներ՝ հարցադրում կատարելով․

«Կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի այս տեմպերով գնում եք Եվրոմիությո՞ւն։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարաբնույթ կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված, որոնց մասին մամուլը աղաղակում է, բայց ոչ ոք չի պատժվում, քանի որ ՔՊ-ի հետ կապ ունեն, կամ անդամ են։

Սիրելի ժոողովուրդ, ՔՊ-ն հերթական անգամ խաբում է ձեզ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու, ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ անդամ։ Այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարություն քարոզող իշխանությանը ԵՄ ոչ մի երկիր չի սպասում։ ԵՄ-ում մեզ միայն ժպտալով ասում են՝ կտրոնը քաշեք և հերթ կանգնեք, ամենայն հավանականությամբ այս տեմպերով մեր հերթը չի էլ գա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ